«Մեծ տագնապներ ունի, թող վալերիանկա խմի». Ալեն Սիմոնյան

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ լրագողների հետ ճեպազրույցում հնչեցրած հայտարարություններին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Նրան որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է… Իմփիչմենթ, Մեղրի… ինչի՞ մասին է խոսքը… Մեծ տագնապներ ունի, թող վալերիանկա խմի»:

Իրանը հարձակվել է Բահրեյնում ԱՄՆ-ի ավիաբազայի վրա

Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: ««Իրական խոստում» գործողության 14-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը առավոտյան հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով լայնածավալ հարձակում են սկսել Բահրեյնի Շեյխ Իսա շրջանում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա»,- հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը: ԻՀՊԿ-ն նշել է՝ հարձակումը, որը ներառել է 20 … Read more

Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դшժան կլինի. Ռուբիո

Իրանի դեմ ԱՄՆ հարձակման հաջորդ փուլն է՛լ ավելի դաժան կլինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն: «Իրանի համար հաջորդ փուլն է՛լ ավելի դաժան կլինի, քան հիմա»,- ասել է նա Կապիտոլիումում լրագրողների հետ զրույցում։

Քուվեյթի օդանավակայանն է վնասվել, Դուբայի հայտնի կղզում պայթյուններ են որոտացել

Իրանը անցել է հակահարձակման։ «Ռոյթերզ»-ը գրում է, որ շաբաթ օրը Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մի քանի աշխատողներ թեթև վնասվածքներ են ստացել և սահմանափակ նյութական վնաս է հասցվել։ Դուբայի «Փալմ Այլենդ»(Palm Island) հայտնի թաղամասում ծուխ և կրակ է նկատվել։ Ռոյթերսի ականատեսը Դուբայում լսել է ուժեղ պայթյունների ձայներ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են երկրի … Read more

Իսրայելի բանակը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին․ փակել է իր օդային տարածքը Իսրայելի բանակը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին․ փակել է իր օդային տարածքը

Իսրայելի բանակը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ։ Իրանական մամուլը հայտնում է Թեհրանում նոր պայթյունների մասին։ Իսրայելական ԶԼՄ-ները գրում են՝ սա համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա է։ Նշվում է նաև, որ Իսրայելը փակել է իր օդային տարածքը։  

Հարվածների թիրախում Իրանի նախագահականն ու հոգևոր առաջնորդի նստավայրն է

Fars գործակալությունը հայտնել է հրթիռային 7 հարվածի մասին՝ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրի և նախագահական պալատի ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Խամանեին տեղափոխվել է անվտանգ վայր, նախագահ Փեզեշքիանն էլ չի տուժել։

«ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացելԿԳՄՍՆ դրական եզրակացությունը»․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցում ենք միայն այն նախագծերին, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։ Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ՝ ֆիլմերի նկարահանումներին աջակցելու համար։  Տեղեկացնում ենք, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր … Read more

Ընտրություններից առաջ «բաժանում» բեմադրելով՝ Աննային դարձնում են նախընտրական լրահոսն ու քաղաքական օրակարգը թելադրող առանցքային նոր աղբյուրներից մեկը

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Անհրավեր հուշում ընդդիմությանը 1.) Աննա Հակոբյանի բացասական վարկանիշը շատ ավելի բարձր էր, քան Նիկոլինը: Պարզ ասած, Աննային հայ ժողովուրդն ատում է ավելի շատ, քան Նիկոլին: Սոցհարցումներն իրենց հերթին, բայց անզեն աչքով էլ կարելի էր սա կռահել՝ շրջելով Հայաստանում կամ ուղղակի ճանաչելով մեր ժողովրդին: Ընտրություններից առաջ, ահա, «բաժանում» բեմադրելով, … Read more

Պետք է շարունակաբար հոգ տանենք, ուժեղացնենք խաղաղությունը, որովհետև աշխարհում և տիեզերքում ոչ մի բան ստատիկ չէ. Փաշինյան

Մենք հաղթահարել ենք պատմության այն ցիկլը, որտեղ պետականությունը կորցրել ենք աշխարհաքաղաքական հանգամանքների և այդ հանգամանքները մեր վերահսկողությունից դուրս լինելու պատճառով: Այդ մասին Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետը: Ըստ նրա՝ այդ ճանապարհը դժվար ու տանջալից է եղել, բայց հաղթահարված է առաջին հերթին խաղաղություն հաստատված լինելու բերումով: «Բայց մենք ասում ենք նաև, որ պետք … Read more