«Ես լեգիտիմ եմ, դրանից ավելի մեծ ուժ չկա»․ Նիկոլ Փաշինյան

«Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է, և ես ուժը ստանում եմ այդտեղից: Դա քաղաքական և պետական ուժ է»,- այս ամսին ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես հայտարարե՞լ եմ, որ ես ուժեղ եմ․․․ Ես հայտարարել եմ, որ ես լեգիտիմ եմ, դրանից ավելի մեծ ուժ չկա, և չի կարող լինել»,- նշեց վարչապետը։ … Read more

Վարչապետը՝ հակակոռուպցիոն պայքարի մասին․ արդյունքները բավարար չեն

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով MegaNews-ի լրագրողի հարցին՝ ինչպես է գնահատում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը և արդյոք տեսնում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց, սակայն առկա են նաև մտահոգիչ միտումներ։ «2018 թվականից ի վեր, բոլոր միջազգային զեկույցների համաձայն, ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում տեսնում ենք, որ կան լճացման որոշակի … Read more

1 մլրդ 100 մլն դրամով կհամաֆինանսավորվեն համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը

Կառավարության՝ մարտի 26-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը 1 մլրդ 100 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 սուբվենցիոն ծրագրեր, որից 2-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի, 3-ը՝ Տավուշի մարզում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ծրագրերի մասին է … Read more

Երեկվա դրությամբ ունենք 5232 տրված սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը. Արսեն Թորոսյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցին։ «Խոսքը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ անելու մասին է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը … Read more

«Պետք է քանդել բոխչաները, անցնել մշտական բնակության, հակառակ դեպքում՝տարածաշրջանից մեծ կտորն ականջն է մնալու»․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական հասկացություն է»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Ի՞նչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ․ երբ որ մենք խոսում ենք վերադարձի … Read more

Բոլորը լծվել են քվե բերելու գործին. ՊՆ–ում ծառայող արցախցիների առաջ պայման է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊ-ի համար քվեներ ապահովելով։ Պարզվում է՝ բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբրեւ իշխանության բարի կամքի դրսեւորում՝ հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։ Մեր աղբյուրներն … Read more

«Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում հայտարարում, թե հաջողել են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության տարբեր ներկայացուցիչների մեծամիտ հայտարարություններն ես լսում․ մեկ՝ հսկայական զենք-զինամթերքի գնումներից են խոսում, մեկ՝ աննախադեպ ծախսերից, մեկ՝ հավակնոտ ծրագրերից։ Բնական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր … Read more

Բնակիչներ են տարհանվել, հրդեհը կլանել է «Կանազ»-ի մշակույթի տան ամբողջ շենքը

««Կանազ» մշակույթի տան մոտ գտնվող 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Այժմ հրդեհաշիջում է իրականացնում 13 մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»,– լրագրողներին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։  Սարգսյանը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են շենքում առկա բաղդադային կառուցվածքի պատճառով, որը հեշտությամբ է այրվում։ Այդ հատվածում իրականացվում … Read more

Արփի Դավոյանն առաջարկեց օրենք ստեղծել և բանակում չծառայածներին ենթարկել բուժզննության

«Վերաբերմունքս ցանկացած տիպի դասալքության վերաբերյալ շարունակում է լինել բացասական, կապ չունի դա քաղաքացիություն չունենալու ձևով է, ծառայությունից այլ կերպ խուսափելու, թե Հայաստանից ճողոպրելու ձևով»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը: ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էլ առաջարկեց օրենք ստեղծել և բանակում չծառայածներին ենթարկել բուժզննության: Պապիկյանը հաստատեց` նման առաջարկությանը դրական է վերաբերում և պատրաստվում է դա կյանքի … Read more