ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների

Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 244 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

– Ռուսաստանի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոններին, պահեստներին, նավահանգիստներին և նավերին: Կիեւի մարզում ռուսական ուժերը հարվածել են «Bdu» լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահեստավորված են եղել ռազմական նշանակության պաշարներ։

Օդեսայի նավահանգստում խոցվել է ՈւԶՈւ-ի համար նախատեսված պաշարներ տեղափոխող չորաբեռնատար նավ։

Իզմայիլում ռուսական ուժերը հարվածել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվել են ռազմական նշանակության բեռների բեռնաթափման և պահեստավորման համար։ Ծովում խոցվել է Օդեսայի նավահանգիստ ՈւԶՈւ-ի համար նախատեսված պաշարներ տեղափոխող չորաբեռնատար նավ։

Leave a comment