Վարշավայում Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույց է ունեցել

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Դիմավորման պաշտոնական արարողություն և առանձնազրույց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ»։

Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով

Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սիրելի երևանցիներ, հիշեցնեմ, որ 2024թ. ևս աշխատավարձերը վերանայել էինք: Իսկ Երևանի երիտասարդական նվագախմբի մեր տաղանդավոր երեխաները Բեյրութում են՝ մասնակցում են հեղինակավոր Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին»,-տեսանյութին կից գրել է քաղաքապետը:

«Զանգեզուրի միջանցքը կարող է միավորել թյուրքական աշխարհը». Թուրք պաշտոնյա

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում այցելել է թուրքական կրթական հաստատություններ, որտեղ էլ պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ Օքթայի՝ Բաքվում հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև տրանսպորտային ուղիների հարցը և նա ընդգծել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «TRIPP»-ի (Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար) կարևորությունը, որը հայտնի է … Read more

Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ հստակեցվում են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը։ Ըստ այդմ՝ Բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետևյալ շահառուների բանկային քարտերը․ ․ 85 տարին լրացած անձինք, · անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք, … Read more

Լուկաշենկոն և Պուտինը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստ են անցկացնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստ են անցկացնում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Հանդիպումը տեղի է ունենում Կրեմլի Ալեքսանդրյան դահլիճում։ Սպասվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները կքննարկեն երկու երկրների համատեղ աշխատանքի ընթացը 2024-2026 թվականների Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղություններով և կքննարկեն 2027-2029 … Read more

Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։ «Ռուսաստանը օկուպացրել է … Read more

Հրազդանի ընտրական խաչմերուկը. Սևակ Միքայելյանի քաղաքական ինքնությունը և մարզային ազդեցության գործոնը

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանը կրկին հայտնվել է քաղաքական իրադարձությունների կիզակետում։ Առաջիկա ՏԻՄ ընտրությունները խոստանում են լինել ոչ միայն տեղական նշանակության քվեարկություն, այլև լուրջ վերլուծության առիթ՝ հասկանալու համար մարզային ազդեցության գոտիների և քաղաքական ժառանգականության նոր դրսևորումները։ Քաղաքական ժառանգություն և ինքնուրույն դիմանկար Հրազդանում «Միքայելյան» ազգանունը վաղուց դուրս է եկել սոսկ ընտանեկան անվան սահմաններից՝ դառնալով քաղաքական գործոն։ Սակայն, եթե … Read more

Ռուբիոն հետաձգում է այցն Իսրայել

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այս շաբաթավերջին նախատեսված այցը Իսրայել հետաձգվել է մի քանի օրով՝ տարածաշրջանում անվտանգության արագացող զարգացումների և բարձր լարվածության պատճառով։ Ըստ տեղեկությունների՝ Ռուբիոն Իսրայել կժամանի հաջորդ երկուշաբթի՝ մարտի 2-ին։ Հետաձգումը տեղի է ունենում հատկապես զգայուն ժամանակահատվածում, քանի որ Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը տարհանել է իր անձնակազմին, իսկ արևմտյան երկրները ուժեղացնում են համակարգումը իրանական սպառնալիքի … Read more