Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ինընդունել է Հայաստանի ՀանրապետությունումԿատարի Պետության նորանշանակ դեսպան ՄանսուրԱբդուլլա Ալ-Սուլայթինին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանԱլ-Սուլայթինին առաքելությունը ստանձնելուկապակցությամբ եւ հույս հայտնել, որ ՀայաստանումԿատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումըկնպաստի երկու երկրների միջեւ կապերի առավելզարգացմանը: Անդրադարձ է կատարվել նաեւմիջխորհրդարանական հարաբերություններիակտիվացմանը եւ երկկողմ հետաքրքրություններկայացնող այլ հարցերի:

ԱԺՄ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ղեկավարած ԱԺՄ կուսակցության հայտարարությունը․ «ԱԺՄ հայտարարությունն՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ. Առջևում հերթական ընտրություններն են, որոնք այնուամենայնիվ հերթական չեն իրենց նշանակությամբ։ Այս տեսանկյունից մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը նման է սովորական ընտրություններին մասնակցելուն։ Իսկ թե ինչ է նշանակում գնալ սովորական ընտրությունների, մենք դա արդեն տեսել … Read more

ԱՄՆ-ը ծրագրում է թույլ տալ ռուսական լցանավին մտնել Կուբա. Bloomberg

Թրամփի վարչակազմը ծրագրում է թույլ տալ ռուսական նավթակիր տանկերին մտնել Կուբա՝ մեղմելու էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելել է մատակարարումները կոմունիստական վարչակարգին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Սպասվում է, որ հում նավթի բեռը թույլ կտան ժամանել առաջիկա օրերին, ըստ հարցին ծանոթ երկու անձանց, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց ինքնությունը՝ առանց հրապարակավ … Read more

«Նոր արված ասֆալտը քանդվում ու առաջացնում է վտանգավոր փոսեր»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ երևանցիներ, հաշվի առնելով քաղաքում տիրող վիճակը՝ կապված փոսերի ու խայտառակ ասֆալտապատման հետ, երթևեկելիս եղեք չափազանց զգուշավոր։ Վերջին «փոսալցման» ու ասֆալտապատման աշխատանքները կատարվել են շատ անորակ։ Նոր արված ասֆալտը՝ առանց հիմքի ու առանց բիտում, քանդվում ու առաջացնում է … Read more

«Մենք էլ ենք ընդդիմադիր եղել. մտքներովս անգամ չի անցել որևէ պաշտոնյայի վրա ձեռք բարձրացնել, էլ ուր մնաց՝ երկրի ղեկավարի». Արսեն Թորոսյան

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երեկ Սուրբ Աննա եկեղեցուն տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացին փորձել էր հարվածել վարչապետին, ասել է. «Մենք էլ ենք ընդդիմադիր եղել շատ երկար տարիներ ու անհամաձայնություններ ենք ունեցել տարբեր իշխանությունների հետ՝ Քոչարյանի, Սարգսյանի, բայց մտքներովս անգամ չի անցել որևէ մեկ պետական պաշտոնյայի վրա ձեռք բարձրացնել, էլ … Read more

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց

Հայաստանում Ամերիկյանը համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր դասերը կանցկացվեն առցանց։ «Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները,երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը … Read more

Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. Թրամփ

Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր ինքնաթիռի բորտում՝ Ուեստ Փալմ Բիչից Վաշինգտոն ճանապարհին։ Թրամփի՝ Թեհրանի հետ բանակցություններն ընթանում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով և տալիս են կարևոր արդյունքներ։ «Նրանք համաձայնել են կետերի մեծամասնությանը։ Ինչո՞ւ նրանք դա չպետք է անեին»- … Read more

Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կատրին Վոտրենի  հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Կողմերը բարձր են գնահատել արդեն ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։ Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել … Read more

Պապիկյանը ֆրանսիական ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցը

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակցություններ է վարել պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Ավելի վաղ այցի ընթացքում Պապիկյանը Երևանի և Փարիզի միջև պաշտպանական համագործակցության հարցը քննարկել էՖրանսիայի նախագահի … Read more