«Նոր արված ասֆալտը քանդվում ու առաջացնում է վտանգավոր փոսեր»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ երևանցիներ, հաշվի առնելով քաղաքում տիրող վիճակը՝ կապված փոսերի ու խայտառակ ասֆալտապատման հետ, երթևեկելիս եղեք չափազանց զգուշավոր։ Վերջին «փոսալցման» ու ասֆալտապատման աշխատանքները կատարվել են շատ անորակ։ Նոր արված ասֆալտը՝ առանց հիմքի ու առանց բիտում, քանդվում ու առաջացնում է … Read more

«Մենք էլ ենք ընդդիմադիր եղել. մտքներովս անգամ չի անցել որևէ պաշտոնյայի վրա ձեռք բարձրացնել, էլ ուր մնաց՝ երկրի ղեկավարի». Արսեն Թորոսյան

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երեկ Սուրբ Աննա եկեղեցուն տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացին փորձել էր հարվածել վարչապետին, ասել է. «Մենք էլ ենք ընդդիմադիր եղել շատ երկար տարիներ ու անհամաձայնություններ ենք ունեցել տարբեր իշխանությունների հետ՝ Քոչարյանի, Սարգսյանի, բայց մտքներովս անգամ չի անցել որևէ մեկ պետական պաշտոնյայի վրա ձեռք բարձրացնել, էլ … Read more

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց

Հայաստանում Ամերիկյանը համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր դասերը կանցկացվեն առցանց։ «Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները,երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը … Read more

Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. Թրամփ

Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր ինքնաթիռի բորտում՝ Ուեստ Փալմ Բիչից Վաշինգտոն ճանապարհին։ Թրամփի՝ Թեհրանի հետ բանակցություններն ընթանում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով և տալիս են կարևոր արդյունքներ։ «Նրանք համաձայնել են կետերի մեծամասնությանը։ Ինչո՞ւ նրանք դա չպետք է անեին»- … Read more

Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կատրին Վոտրենի  հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Կողմերը բարձր են գնահատել արդեն ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։ Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել … Read more

Պապիկյանը ֆրանսիական ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցը

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակցություններ է վարել պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Ավելի վաղ այցի ընթացքում Պապիկյանը Երևանի և Փարիզի միջև պաշտպանական համագործակցության հարցը քննարկել էՖրանսիայի նախագահի … Read more

ՊՆ-ն առաջարկել է 2026 թվականի ամառային զորակոչի ժամկետները

ՀՀ ՊՆ-ն առաջարկել է 2026թ. ամառային զորակոչի ժամկետները: Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft հարթակում: Փաստաթղթի համաձայն՝ Զինված ուժերի զորակոչը նախատեսվում է անցկացնել հունիսի 22-ից օգոստոսի 15-ը: Պարտադիր ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսված է հունիսի 24-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Նախագծով սահմանվում են նաև զորակոչային արշավի կազմակերպման կարգը և բանակի համալրման միջոցառումները:  

Ինչպես են Լուսագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները նախապատրաստվում Ծաղկազարդի հրաշազարդ տոնին

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են երիտասարդները նախապատրաստվում Ծաղկազարդի հրաշազարդ տոնին. «Լուսագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները նախապատրաստվում են Ծաղկազարդի հրաշազարդ տոնին»,- նշում են թեմից։ Հիշեցնենք՝ Ծաղկազարդը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնելու է մարտի 29-ին։ Արագածոտնի թեմական եկեղեցիներում … Read more

Արգամ Մայիլյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ

Արգամ Մայիլյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ։ Արգամ Ստյոպայի Մայիլյանի կենսագրությունը Ծնվել է 1982 թվականի հուլիսի 11-ին Շամշադինի շրջանի Նավուր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2025-2026թթ. – «Վայսկո» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար, 2018-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետի տեղակալ, 2014-2018թթ. – ՀՀ … Read more