«Կալուգացի օլիգարխը թալանել է բանակը, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության»․ Նիկոլ Փաշինյան

«Կալուգացի օլիգարխը զորամասերի վրա ավել հոսանք գրելով՝ թալանել է բանակը և իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել է բանակից, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության․․․ Նա պետք է պատասխանատվության ենթարկվի նաև 300 000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը ՀՀ ներքաղաքական կյանք ներմուծելու համար»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև ընդգծելով՝ … Read more

«Ովքեր ծառայում են այլ երկրների պրապըրշիկների հրահանգներով, նրանց ասում ենք՝ գնացե՛ք գրողի ծոցը»․ Տիգրան Ավինյան

«Խաղաղությանը զուգահեռ, այնուամենայնիվ, մեր մեջ ունենք մի փոքրիկ տագնապ»,- ելույթ ունելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքում՝ այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շատ աննշան, բայց տագնապ ունենք, որը խոսում է այն մասին, որ այս խաղաղությունը մեզ համար թանկ է, թանկ է՝ ինչպես երբևէ չի եղել։ Եվ այդ տագնապը մեզ ասում … Read more

LIVE. ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին «Հանրապետություն» կուսակցության դիմումը

LIVE. ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին «Հանրապետություն» կուսակցության դիմումը 22:10 – 05/06/2026 Ուղիղ միացումն՝այստեղ

«Հանրապետություն»-ը պահանջում է կասեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար և պահանջում կասեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրությունների բուն ընտրական գործընթացին։ Հիշեցնենք, որ նման հորդորով երեկ հեռուստաբանավեճի ժամանակ ընդդիմության առաջնորդներին դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա և կանխել դրա հետագա հանցավոր գործունեությունը, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն: 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է … Read more

«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը ընտրություններին։ «Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյո՞ք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը»,- գրել է Անի Խաչատրյանը։