Ջոն Հիլին հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից

Ջոն Հիլին հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից։ Վարչապետ Քեյր Սթարմերին ուղղված նամակում նա գրել է, որ պաշտպանության ներդրումային ծրագիրը «զգալիորեն չի համապատասխանում այն ​​ամենին, ինչ անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու համար այս վտանգավոր ժամանակաշրջանում»։ «Պաշտպանության այս նոր դարաշրջանը պահանջել է լրացուցիչ ներդրումներ Պաշտպանության ներդրումային ծրագրի միջոցով», – նամակում նշել է Հիլին։ «Հունվարին ավարտված … Read more

Ռուսաստանի կոշտ ազդակները՝ Երևանին․ ի՞նչ սցենարներ են հնարավոր հայ-ռուսական հարաբերություններում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները հերթական անգամ ուշադրության կենտրոնում են պահել հայ-ռուսական հարաբերությունների ապագան։ Լավրովը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված հարցը հրատապ է և պետք է լուծվի բավականին արագ։ Նա նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությանը՝ ընդգծելով, որ Երևանը, պահպանելով անդամի կարգավիճակ, չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին, մինչդեռ կառույցում քննարկվում են անդամավճարների … Read more

Օգնում ենք ձևավորել նոր աշխարհակարգ, որում Եվրոպան կզբաղեցնի իր ամուր տեղը․ Գերմանիայի կանցլերը խոսել է գլոբալ հարցերից

Իրանը պետք է ցուցադրաբար և վերջնականապես ապամոնտաժի իր միջուկային ծրագիրը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ – Իսրայելի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, հակառակ դեպքում տարածաշրջանում խաղաղություն չի լինի։ – Այսօր մենք օգնում ենք ձևավորել նոր աշխարհակարգ, որում Եվրոպան կզբաղեցնի իր ամուր տեղը, որպեսզի այն կարողանա շարունակել լինել ազատության և բարգավաճման, խաղաղության և ժողովրդավարության … Read more

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պակիստանի ժողովրդի և Կառավարության, ինչպես նաև իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Ձեր վերընտրությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ … Read more

Բոլորս վստահ էինք, որ շուտով համաձայնության կհասնենք․ Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին

Ամեն ինչ գնում էր ստորագրման, բայց ինչ-որ բան այնպես չգնաց, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին։ «Մինչև վերջին մի քանի օրերը բանակցությունները, ըստ էության, այն փուլում էին, երբ տեքստի որոշակի մասերում մնացել էր միայն մի քանի արտահայտություն համաձայնեցնելու։ Այս մնացած կետերի շուրջ համաձայնության գալուց հետո մենք բոլորս վստահ էինք, որ շուտով … Read more

Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը, ճանապարհը միակողմանի փակվել է

Հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ  փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի … Read more