Իրանը պաշտոնական բողոք է հայտնել Միացյալ Նահանգներին՝ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Թեհրանի գնահատմամբ՝ նման հայտարարությունները հակասում են կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների դրույթներին և կարող են բացասաբար ազդել ընթացիկ բանակցային գործընթացի վրա։
Իրանական կողմը պնդում է, որ ցանկացած սպառնալիք խախտում է համաձայնագրի առաջին կետը, որով ԱՄՆ-ը պարտավորվել է զերծ մնալ Իրանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց։ Այդ համատեքստում Թրամփի վերջին հայտարարությունները Թեհրանում գնահատվում են որպես պայմանավորվածությունների լուրջ խախտում։
Tasnim-ի փոխանցմամբ՝ Իրանը նաև քննարկում է հնարավոր պատասխան քայլերի տարբերակներ՝ ի պատասխան Վաշինգտոնի հասցեին հնչեցված սպառնալիքների։