Ռուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը

Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը Ֆինլանդական ծոցում կալանել է Կիպրոսի դրոշի ներքո նավարկող «Västerbotten» բեռնատար նավը, որը շարժվել է դեպի էստոնական Սիլլամյաե նավահանգիստ։ Ըստ Էստոնիայի ոստիկանության և սահմանապահ ծառայության՝ նավը կանգնած է Ռուսաստանի տարածքային ջրերում։ Նավի երթուղին եղել է ռուսական ջրերով՝ համաձայն Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև գործող տարանցիկ նավարկության մասին համաձայնագրի։  

«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից

  Հոկտեմբերի 01-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով: Ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս: Դեպքի … Read more

Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք Հայաստանի բոլոր մարզերում

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքի վրա «պետություն՝ պետության ներսում» է ստեղծում՝ վերահսկելով «Թրամփի ուղին»․ ՌԴ ԱԽ

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքի վրա «պետություն՝ պետության ներսում» է ստեղծում՝ վերահսկելով այսպես կոչված «Թրամփի ուղին»։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը։ «Հաշվի առնելով համաձայնագրի պայմաններն ու ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը՝ ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ կասկածելի է թվում։ Փաստացի, Հայաստանում ստեղծվում է «պետություն՝ պետության ներսում»՝ լիովին համապատասխան … Read more

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները․ Սաիդ Խաթիբզադե

Թեհրանը սպասում է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի կարգավորման ծրագրի վերաբերյալ արձագանքին, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։ «Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները»,- ասել է Սաիդ Խաթիբզադեն։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման ծրագիրը, և այժմ «գնդակն ամերիկյան կողմի դաշտում է»։

Դատարանն Էդգար Ղազարյանին դատապարտել է երկու տարի ազատազրկման

Դատարանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դատապարտել է երկու տարի ազատազրկման ու որոշել է ժամանակավորապես չկիրառել։ Պատիժը չի կիրառվի, 1 տարի փորձաշրջան է սահմանվել։