«Ուժեղ Հայաստան»-ից Լիանա Մանուկյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ։  Մանուկյանն ընտրվել է «կողմ 57» և «դեմ 39» ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագրից» հայտնել էին, որ կապահովեն քվեներ՝ Մանուկյանի ընտրության համար։

Գերմանիան քննարկում է Բեռլինում «Ռուսական տուն» մշակութային կենտրոնի փակման հարցը

Գերմանիայի կառավարությունը քննարկում է Բեռլինում «Ռուսական տուն» մշակութային կենտրոնի հնարավոր փակման հարցը: Քննարկումները սրվել են Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկ նյութեր տեղափոխող անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո։ Դրա համար գերմանական իշխանությունները կասկածում են Ռուսաստանին, գրել է «Der Spiegel»-ը։ «Ռուսական տան» գործունեությունը կարգավորվում է երկու պայմանագրերով՝ մեկը անշարժ գույքի օգտագործման և մյուսը՝ մշակութային և տեղեկատվական կենտրոնների գործունեության վերաբերյալ: Գերմանիան կարող է … Read more

Առանց ֆինանսական շրջանառության, տնտեսական աճի և ներքին արտադրության, երկիրը չի կարողանա դիմակայել․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Առանց ֆինանսական շրջանառության, տնտեսական աճի և ներքին արտադրության, երկիրը չի կարողանա դիմակայել, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Անկախ նրանից, թե որքան ռազմական կարողություն ունենք, եթե մեր ժողովուրդը քաղցած է, և մեզ մոտ ֆինանսական շրջանառություն, տնտեսական աճ և ազգային արտադրություն չկա, մենք չենք կարող գոյատևել։ Որպես մարտիկներ՝ մենք խաղաղությունն ավելի շատ ենք գնահատում, … Read more

20-ամյա վարորդը «Toyota»-ով Հրազդանում վրաերթի է ենթարկել սանմաքրման աշխատակցուհու․ Shamshyan

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մխիթար Շ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Էրալյուքս» հանդիսությունների սրահի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհին մաքրման … Read more

Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

Կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը․ հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան 

Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից Ռուսլան Մամեդովը

Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի՝ կաշառք առաջարկելու կամ դրա միջնորդություն առաջարկելու համար:  ԱԴԾ-ի տարածաշրջանային վարչությունը հայտնել է, որ ձերբակալված տղամարդն առաջարկել է կարճել Պերմի բնակչի դեմ հարուցված քրեական գործն ու կաշառք առաջարկել։   Խոսքը վերաբերում է Ադրբեջանի քաղաքացի, ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից Ռուսլան Մամեդովին։ «Ուրալ Մաշ»-ը հաղորդել է, որ Մամեդովը 2018 թվականին արդեն արտաքսվել է, սակայն … Read more

Անչափահասների մասնակցությամբ խուլիգանության վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հունիսի 13-ին 3 անչափահասներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, որտեղ փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ և այդ ամենը … Read more

Սև ծովում անօդաչու սարքերը հարձակվել են թուրքական ընկերության կողմից օգտագործվող նավի վրա

Սև ծովում անօդաչու սարքերը հարձակվել են թուրքական ընկերության կողմից շահագործվող «VOLGO-BALT 226» նավի վրա: Զոհեր չկան։ «Նավի կամուրջը և բնակելի տարածքները վնասվել են»,- հաղորդել է «Maritime Voice» ծովային տեղեկատվական պորտալը: Հաղորդագրության համաձայն՝ նավի վրա եղել են Ադրբեջանի տասը և Վրաստանի մեկ քաղաքացի: Պորտալի տվյալներով՝ նրանցից ոչ մեկը չի տուժել: «Վնասվածքից անկախ՝ նավը շարունակում է իր ուղղությունը դեպի Տրապիզոն», … Read more

Հարությունյանին փո՞ւռն եք տալիս․ ՔՊ-ականը իրավիճակը սրում է

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more