ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ

Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ, կրճատված փաթեթը։ Նոր փաթեթի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Հայտնի է, որ վերջնական փաստաթուղթը չի ներառում ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ծովային փոխադրման լիակատար արգելք։

Հորմուզի նեղուցում տանկեր է հարվածել ականի

«Ամերիկյան զինվորականների ազդեցության ներքո երեք նավթատարներ» փորձել են անցնել Հորմուզի նեղուցից հարավ ականապատված ճանապարհով։ Տանկերներից մեկը բախվել է իրանական ականի, պայթյունից և խոշոր հրդեհից հետո մյուս երկու նավերը հետ են շրջվել, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իրանն ասել է, որ շարունակելու է Հորմուզի նեղուցի շրջափակումը, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իր «ագրեսիվ գործողությունները» տարածաշրջանում։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է մյուս նավերին չփորձել անցնել նեղուցով առանց … Read more

Թրամփի ետևում նստած տղամարդը կրկնօրինակել է ԱՄՆ նախագահին ու դարձել «համացանցի աստղ» (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ետևում նստած տղամարդը դարձել է «համացանցի աստղ»։ Ջորջիա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ուշադրություն է գրավել մի տղամարդ, որը ելույթի ընթացքում կրկնօրինակել է Թրամփին՝ դեմքի արտահայտությունը, ժեստերը, շարժումները։

Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2024-2026 թվականների ընթացքում «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։ Փոփոխությունը, որին … Read more

Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Խաչատուրյանն անցել է անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Սև անձրև՝ Կրասնոդարում. բնակիչները դա կապում են վերջին հարվածների հետ (տեսանյութ)

Ռուս-ուկրաինական պատերազմի կրակը շարունակում է չմարել, իսկ վերջին շաբաթներին մարտական գործողությունների աշխարհագրությունը գնալով ավելի է ընդլայնվում։ Եթե պատերազմի առաջին տարիներին հիմնական հարվածները կենտրոնացած էին Ուկրաինայի տարածքում, ապա այժմ անօդաչու թռչող սարքերի հարձակումները պարբերաբար հասնում են նաև Ռուսաստանի տարբեր շրջաններ։ «Ուկրաինան հիմնականում թիրախավորում է վառելիքի պահեստները, նավթավերամշակման գործարաններն ու ռազմական ենթակառուցվածքները։ Արդյունքում մի շարք շրջաններում ժամանակավորապես … Read more