Իրանական ժողովուրդը վճռական և միասնական է, պատրաստ է ամբողջ ուժով դիմակայել․ Իրանն անդրադարձել է ԱՄՆ-ին

Իրանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակվելու սպառնալիքները։ «Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կողմից կրկնվող հարձակումներն ու սպառնալիքները ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի, Գլխավոր կոնֆերանսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, այլև ցույց են տալիս Միացյալ Նահանգների խորը թշնամանքը Իրանի գիտական ​​առաջընթացի և … Read more

Եվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս

Հունիսյան շոգը Եվրոպայում հանգեցրել է գրեթե 9 միլիոն տոննա հացահատիկի կորստի, որի արժեքը գերազանցում է 2 միլիարդ եվրոն, հայտնել է «Financial Times»-ի՝ հղում անելով գյուղատնտեսական շուկայի մասնակիցներին ներկայացնող Coceral եվրոպական ասոցիացիայի և կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող ECIU վերլուծական կենտրոնի տվյալներին: Թերթը գրել է, որ ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում հացահատիկի բերքի ընդհանուր կանխատեսումները «զգալիորեն նվազել են»: Ֆրանսիայում, որին … Read more

Վաղարշապատի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Ծաղկունք գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի՝ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող բնակարան … Read more

Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 22-ին՝ ժամը 16։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին։ ՆԳՆ փրկարար ծառայություն

Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Shamshyan

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Ամեն անգամ, երբ Իրանը կրակ կբացի Հորմուզում որևէ նավի վրա, ԱՄՆ-ն կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․ «Այս պահից սկսած, ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրակ կբացի Հորմուզի նեղուցում որևէ նավի վրա, լինի դա արկով, հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե որևէ այլ սարքով կամ զենքով, Միացյալ Նահանգները կռմբակոծի և կոչնչացնի ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, այդ թվում՝ Թեհրանի մայրաքաղաքի մոտակայքում կամ ներսում եղածները։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ … Read more

Հրթիռների արտադրությունը շարունակվել է նույնիսկ պատերազմի ժամանակ․ Իրանի զինված ուժերի խոսնակ

Բալիստիկ հրթիռների արտադրությունը շարունակվել է նույնիսկ պատերազմի ժամանակ, հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին։ Ըստ նրա՝ բալիստիկ հրթիռների արտադրությունն անխափան շարունակվել է հակամարտության ողջ ընթացքում, այդ թվում՝ հրադադարի խախտումից հետո։ «Հակառակորդները, չնայած բոլոր հետախուզական միջոցներն օգտագործելուն, շփոթված են և չգիտեն, թե որտեղ ենք մենք արտադրում մեր հրթիռները», – նշել է Շեքարչին։

Այսպիսի հայտարարությունը Չինաստանի նման երկրի կողմից նշանակալի է․ Ռուբիոն խոսել է Մերձավոր Արևելքում իրավիճակից

Չինաստանը հստակեցրել է, որ չի աջակցում որևէ շորթման կամ սահմանափակումների միջազգային նավագնացության վրա աշխարհի ջրային ուղիներով, այսպիսի հայտարարությունը Չինաստանի նման երկրի կողմից նշանակալի է, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ – Հուսիթները անցյալում սպառնացել են համաշխարհային նավագնացությանը։ Սա նոր սպառնալիք չէ։ Այս ամենի հետևում կանգնած է Իրանը։ Իրանը հիմնական խնդրահարույցն է։ – Նրանք որոշեցին Թեհրանից ուղիղ չվերթներ … Read more

Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 22-ին ժամը 16:00-22:00-ն կդադարեցվի ք.Կապան Մ.Հարությունյանի, Երկաթուղայինների, Երկաթուղայինների 1-5 նրբանցքների ջրամատակարարումը։ Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 22-ին ժամը 16:30-21:00-ն կդադարեցվի ք.Աբովյան Հանրապետության Պող., Սևանի, Սևանի փող. Ջրաբերի Ավազահանքի Ճ, Սևանի, “Սիրիուս” Գործարանի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և … Read more