Իրանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակվելու սպառնալիքները։
«Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կողմից կրկնվող հարձակումներն ու սպառնալիքները ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի, Գլխավոր կոնֆերանսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են, այլև ցույց են տալիս Միացյալ Նահանգների խորը թշնամանքը Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ», – գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Դիվանագետը նշել է, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին հայտարարագրվել է ԱԷՄԳ-ին՝ համաձայն նրա երաշխիքների պարտավորությունների։
«Վաշինգտոնի մոլուցքային կենտրոնացումը Կոլանգ Կոուի վրա, որտեղ միջուկային գործունեություն չի ծավալվում, ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիայի համար հորինված պատրվակ։
Ի դեպ, որտե՞ղ է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը, որը նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու է։
Իրանական ժողովուրդը վճռական և միասնական է, պատրաստ է ամբողջ ուժով դիմակայել ԱՄՆ-ի կողմից թշնամանքի կամ իրենց երկրի ինքնիշխանության և ազգային անվտանգության խախտման ցանկացած գործողության»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ խոսնակը։