ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։ Զորամասի … Read more

Թրամփը հաստատում է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը․ AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգիայի տեխնոլոգիաների փոխանակման մասին համաձայնագիրը, որը կարող է Ռիադին ապահովել ուրանի հարստացման հնարավորություններով, հաղորդում է «Associated Press»-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։ Ըստ գործակալության՝ համաձայնագիրը 30 տարվա համար է և նախատեսում է ամերիկյան ընկերությունների մասնակցությունը միջուկային ծրագրի մշակմանը։ Սակայն փաստաթուղթը չի ներառում այն ​​երաշխիքները, որոնք Վաշինգտոնը … Read more

Շրջանառության մեջ է դրվում Նիկիտա Սիմոնյանին նվիրած նամականիշ

2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ:  380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (1926-2025թթ.)՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին: Նամականիշի վրա առկա են նաև «100 ԱՄՅԱԿ» և «ՆԻԿԻՏԱ (ՄԿՐՏԻՉ) ՍԻՄՈՆՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: … Read more

Թրամփը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն դառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը․ NYP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դառնա ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, հաղորդել է «New York Post»-ը՝ հղում անելով ամերիկացի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրին։ Հրապարակման համաձայն՝ Ինֆանտինոն մտերմացել է Թրամփի հետ այս տարվա Աշխարհի առաջնության կազմակերպման ժամանակ։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ինֆանտինոն «հարգված է ամբողջ աշխարհում և ունի մարդկանց միավորելու հատուկ … Read more

Պաշտոնական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան

Ս. թ. հուլիսի 19-ին իմ կողմից պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ ՀՀ քաղաքացի, ներկայումս Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ում հանդես եմ գալու Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանությամբ: Գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) ութ հոդվածների խախտումները և բերված են … Read more