Թրամփի հետ հանդիպման հիմնական թեման կլինի Իրանը․ Նեթանյահու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հիմնական թեման կլինի Իրանը, հայտարարել է  Իսրայելի վարչապետ Բենայամին Նեթանյահուն։ Վաշինգտոն մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ նախատեսում է Թրամփին ներկայացնել Թել Ավիվի տեսակետները ոչ միայն Իսրայելի, այլև Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության համար կարևոր հիմնական սկզբունքների վերաբերյալ։ «Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք մի շարք հարցեր՝ Գազա, տարածաշրջան, բայց, իհարկե, առաջին հերթին՝ … Read more

Վենսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային։ Մինչև Երևանից Բաքու մեկնելը, լրագրողը հարցրել է Վենսին, թե արդյոք այս հարցը կբարձրացվի։ ԱՄՆ փոխնախագահը պատասխանել է. «Այս հարցը անպայման կբարձրացվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի վարչապետի, և՛ նախագահ Ալիեւի հետ»։  

Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով

Դեկտեմբերի 30-ին հորինված մեղադրանքով կալանավորված քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը գրություն է ուղարկել կալանավայրից, հայտնել է «Հրապարակ» թերթը։ «Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգեւորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով. Երախտավորը տխրել է սաստիկ,  Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.  Թախծում է գունդը … Read more

ՌԴ-ում փետրվարի 10-ից Telegram-ի գործունեությունը կսահմանափակվի

Ռուսաստանի իշխանությունները որոշել են  Telegram մեսենջերի աշխատանքը դանդաղեցնել. հաղորդում է RBC-ն՝ հղում անելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և համապատասխան պետական մարմինների աղբյուրներին:  Մասնագետները կարծում են, որ դա կարող է նշանակել մեսենջերի լիակատար արգելափակում. գրում է BBC News-ը։ РБК-ի աղբյուրները հայտնել են, որ «Ռոսկոմնադզորը» Telegram-ի գործունեությունը կսահմանափակի արդեն փետրվարի 10-ից։ Ռոսկոմնադզորը սկսել է  միջամտել մեսենջերի գործունեությանը անցյալ … Read more

ԵՄ-ն չկարողացավ կառուցողական դեր խաղալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում․ Իրանի արտաքին գործերի նախարարություն

Եվրոպական Միությունը չկարողացավ դրական ազդեցություն ունենալ Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեյը։ «[Եվրոպացիները] չկարողացան անկախ և դրական դեր խաղալ դիվանագիտական ​​գործընթացներում և որոշեցին պարզապես ընդունել ենթակա կողմի դիրքորոշումը։ Արդյունքում, նրանք շատ լուրջ սխալ թույլ տվեցին», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ֆրանսիայի … Read more