37 շրջաններում բացահայտվել են ստորգետնյա զինագործարաններ․ ՌԴ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության 37 շրջաններում բացահայտվել են ստորգետնյա զինագործարաններ։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են հինգ նռնականետ, ավելի քան 80 հարձակողական ինքնաձիգ ու հրացան, 40 ատրճանակ և ավելի քան 15,000 փամփուշտ։ Տեսանյութն այստեղ

Դատական ակտը լրջագույն խնդիրներ ունի․ փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին

Ինչպես նախորդիվ հայտնել էինք` 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ էր թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար … Read more

Կիմ Չեն Ընը Փհենյանում բացել է բնակելի համալիր և նոր փողոց՝ ի պատիվ Կուրսկում զոհված հյուսիսկորեացի զինվորների

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը Փհենյանում բացել է բնակելի համալիր և նոր փողոց՝ ի պատիվ Կուրսկում զոհված հյուսիսկորեացի զինվորների։ Փողոցն անվանակոչվել է Սաեբել («Նորաստղ»)։ Ընն անձամբ է բնակարանների բանալիները հանձնել զոհվածների ընտանիքներին, հաղորդել է KCNA լրատվական գործակալությունը։

ՄԻԵԴ–ը կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատը և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում, հայտարարություն է տարածել նախկին պաշտոնյայի պաշտպանական խումբը։ «Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի … Read more

Ղրղզստանում hեղաշրջում կամ նման բան չի լինի․ Սադիր Նուրգոջո ուուլու Ջապարով

Ղրղզստանում հեղաշրջման նախադրյալներ չկան, hեղաշրջում կամ նման բան չի լինի, ասել է երկրի նախագահ Սադիր Նուրգոջո ուուլու Ջապարովը։ «Նախ, օրենքը դա չի նախատեսում, և երկրորդ, նման իրավիճակ գոյություն չունի», – ընդգծել է Ջապարովը։ «Կաբարին» տված հարցազրույցում նախագահ մեկնաբանել է այն ենթադրությունը, որ եթե ինքը և Ղրղզստանի Պետական ​​ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը Կամչիբեկ Թաշիեւը չկարողանան ընդհանուր լեզու գտնել, ազգը կարող է բաժանվել։ Ջապարովը … Read more

Ղրղզստանի նախագահ Սադիր Նուրգոջո ուուլու Ջապարովը նախարարների է ազատել

Ղրղզստանի նախագահ Սադիր Նուրգոջո ուուլու Ջապարովն աշխատանքից նախարարերի է ազատել։ Նրանց թվում են Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Բուբեկ Աժիկեեւը, տրանսպորտի և կապի նախարար Աբսատտար Սիրգաբաեւը, Բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության ղեկավար Մեդեր Մաշիեւը։ Բացի այդ, Ղրղզստանում ձերբակալվել է Բիշքեկի պետական ​​ազգային անվտանգության կոմիտեի գլխավոր վարչության նախկին ղեկավար Էլդար Ժակիպբեկովը։ Ավելի վաղ աշխատանքից ազատվել էր նաև Ազգային անվտանգության պետական … Read more

Հրայր Թովմասյանի վերաբերյալ «մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ»․ դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած … Read more

Ուկրաինայի նախկին էներգետիկայի նախարարին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար

Ուկրաինայի նախկին էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար, հայտնել է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն: Հետաքննիչները պարզել են, որ նրա ընտանիքի կողմից կառավարվող հիմնադրամի հաշիվներին փոխանցվել է ավելի քան 7.4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Եվս 1.3 միլիոն շվեյցարական ֆրանկ և 2.4 միլիոն եվրո կանխիկացվել և ուղղակիորեն փոխանցվել էն Շվեյցարիայում ընտանիքին։ … Read more