Վիճաբանություն և դանակաhարnւթյnւն Վանաձորում, 2 եղբայրներ տեղափոխվել են բժշկական կենտրոն․ Shamshyan

  Փետրվարի 22-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն … Read more

Բժիշկները համաձայն չեն 20.000-30.000 դրամ աշխատավարձի հետ․ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել (լուսանկարներ)

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։ Բժիշկները բողոքում են՝ ստացել են 19000 դրամ, 23000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։  ԱԺ-ի դիմաց հավաքված բժիշկները՝ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, նամակ հանձնեցին բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ … Read more

Հյուսիսային Կորեան ամեն տարի կավելացնի իր միջուկային զենքը

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ամեն տարի կավելացնի իր միջուկային զենքը, ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։  «Մենք պլանավորում ենք ամեն տարի հզորացնել ազգային միջուկային ուժերը և կգործադրենք բոլոր ջանքերը՝ միջուկային զենքի քանակը մեծացնելու, միջուկային հնարավորությունները զարգացնելու և դրանց կիրառման շրջանակը ընդլայնելու համար»,- ասել է երկրի ղեկավարը։ Ընը հավելել է, որ Հյուսիսային Կորեայի բանակն «անմիջապես կսկսի անողոք պատասխան հարձակում» … Read more

Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում

Հարգելի քաղաքացիներ Փետրվարի 26-ին ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Երևանում, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Հորդորում ենք խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ  

Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կրկին փոխում են. հիմա ի՞նչ են նախատեսում

ՀՀ կառավարության այսօրվա օրակարգային հարցերից է «Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել երկրում բարձրագույն կրթության և գիտության համակարգի զարգացման նոր ռազմավարական ուղղությունները։ Նախագիծը մշակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի համապատասխան դրույթների հիման … Read more

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա | Հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումներ  Հայտնի դարձան 16-ի փուլի (1/8 եզրափակիչ) բոլոր մասնակիցները։ Զույգերը կկազմվեն վիճակահանությունից հետո։ ՖԱ Ատալանտա  4-1  Բորուսսիա Դորտմունդ  (4-3) Յուվենտուս  3-2  Գալաթասարայ  (5-7) Պարի Սեն Ժերմեն  2-2  ՖԱ Մոնակո  (5-4) Ռեալ Մադրիդ  2-1  ՖԱ Բենֆիկա  (3-1)

Երկար ժամանակ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 26-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի   Ջրաշեն 1-3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: