Իրանի և Քաթարի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Քաթարի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարները, ի թիվս այլնի, անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հայտնել են պաշտոնական աղբյուրները։ Նրանք քննարկել են Իրանի միջուկային հարցով անուղղակի բանակցությունների ընթացքը, որի վերջին փուլն անցկացվել է փետրվարի 17-ին Ժնեւ քաղաքում: