Քաղաքը կաթվածահար է, վարորդներն ահազանգում են

Mediahub-ին ահազանգում են, որ քաղաքը կրկին կաթվածահար է։ Մեզ դիմած վարորդներն ահազանգում են, որ Երևանի շատ փողոցներում երթևեկությունը դարձել է անհնար։ Մասնավորապես, մեզ դիմած վարորդները ասում են, որ Գայի պողոտայում կիլոմետրանոց խցանումներ են, ճանապարհներին պարեկներ չկան։ «Մենք՝ վարորդներս ենք պարեկի դեր ստանձնել ու իրար օգնելով փորձում ենք առաջ գնալ։ Ահավոր վիճակ ա միլիմետր-միլիմետր ենք առաջ … Read more

40 հազար ԱՄՆ դոլար սրտիկների և թմբուկների հարվածների համար, Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը․ Մամուլը՝ սուրճով

40 հազար ԱՄՆ դոլար սրտիկների և թմբուկների հարվածների համար, Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը․ Մամուլը՝ սուրճով

Ինչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով․ «Ժողովուրդ»

2026 թվականի հունվարի 23-ին Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը հեռացել է առանձին սենյակ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր քրեական գործով դատավճիռ կյացնելու նպատակով: Սակայն Հունվարի 26-ին լրացուցիչ դատալսումներ է նշանակել։ Դատելով իրավիճակից կամ դատավորը քրեական գործով որոշ հարցերի պատասխան չի ստացել եւ դրանք վերջնական ստանալու համար լրացուցիչ լսումներ է նշանակում կամ միգուցե այլ … Read more

Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի խափանել Եպիսկոպոսաց ժողովը՝ լինի դա Հայաստանում, թե Ավստրիայում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Մայր Աթոռը։ Հիշեցնենք, Հայաստանում մեկ անգամ Եպիսկոպոսաց ժողովը խափանվել էր գործող իշխանությունների քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ Դրանից հետո Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովն Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով տեղի կունենա … Read more

Ֆոտո․ ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում խոսքի ազատությունը, ինչպես պարզվում է, ունի շատ հստակ սահմաններ․ այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են անհարմար հարցերը։ Հատկապես՝ այն հարցերը, որոնք վերաբերում են իշխանության ներկայացուցիչների առանձնատներին։ Այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանն ու Քնար Մանուկյանը Ազգային ժողովից դուրս բերվեցին ՊՊԾ աշխատակիցների կողմից՝ բռնի ուժով, իրավիճակը … Read more

Վահրամ Դումանյանը՝ 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս ընդգրկվել է 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Մենք տեղեկացանք, որ Դումանյանը, լինելով անկուսակցական, ցուցակում ներառվելու երաշխիքը ստացել է հենց Նիկոլ Փաշինյանից՝ ՔՊ վարչությունում։ Այնուհետև Դումանյանը ՔՊ վարչության փակ նիստում արդեն վարչության հավանությանն է արժանացել ու ընդգրկվել է ՔՊ նախընտրական … Read more

Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարբեր ժամանակահատվածներում, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ առավել ևս, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար տարբեր հարցումներ են պատվիրում՝ ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները գնահատելու նպատակով։ Ընդ որում, հարցման այդ արդյունքները բացառապես ներքին օգտագործման համար են և իրականացվում են թե՛ սոցիոլոգիական 1-2 կոնկրետ կազմակերպությունների, թե՛ հատկապես Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից։ Եթե այդ հարցումների … Read more

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 10-ի համար

Խոյ: Տարաձայնություններ կծագեն այն մարդկանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Մասնագիտական ոլորտում դժվարությունների կհանդիպեք, որոնք ձեզնից շատ ժամանակ և էներգիա կխլեն, սակայն ի վերջո գործընկերների շնորհիվ կհաղթահարեք դրանք: Գումարային կորուստներ կրելու, կարևոր փաստաթղթեր կորցնելու վտանգը մեծ է: Զգացմունքային դաշտն անկայուն է, հույզերը կարող են խանգարել ձեզ: Փորձեք հանգստություն պահպանել, կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ, ապագայի … Read more

Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 10-14-ին

Երևան քաղաքում՝ Փետրվարի 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի  10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և … Read more