Քաղաքը կաթվածահար է, վարորդներն ահազանգում են

Mediahub-ին ահազանգում են, որ քաղաքը կրկին կաթվածահար է։

Մեզ դիմած վարորդներն ահազանգում են, որ Երևանի շատ փողոցներում երթևեկությունը դարձել է անհնար։

Մասնավորապես, մեզ դիմած վարորդները ասում են, որ Գայի պողոտայում կիլոմետրանոց խցանումներ են, ճանապարհներին պարեկներ չկան։

«Մենք՝ վարորդներս ենք պարեկի դեր ստանձնել ու իրար օգնելով փորձում ենք առաջ գնալ։ Ահավոր վիճակ ա միլիմետր-միլիմետր ենք առաջ շարժվում»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ պատճառը անգամ հայտնի չէ, թե ինչի հետևանքով են առաջացել նման կիլոմետրանոց խցանումները։

Ըստ Yandex Navi-ի քաղաքում 8 չէ խցանում է

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment