«Տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք ընկալման խնդիր ունեք»․ Անի Գևորգյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկո՛լ Փաշինյան, սպասում եմ Մասիսի տեսանյութին…     Փաշինյանը կարծում է՝ լրագրողներն իր նման են. կարող են միտումնավոր փշալարերը պոկել, որ վնասվեն, տեսարան ապահովեն: Չշփոթեք»։     «Փոխարենը ճեպազրույցում հարցերիս պատասխանելու՝ Նիկոլ Փաշինյանը ընտրեց ինձ վիրավորելու ճանապարհը, միանգամից ինձ ասաց, որ պառկում եմ ՊՊԾ աշխատողների ոտքերի տակ։ Պնդում … Read more

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն: «Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում ու աշխարհում տիրող իրավիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Փաշինյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իրենց կյանքը զոհաբերած զինվորների նկատմամբ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանը 2023 թվականից ի վեր չի այցելում Եռաբլուր։ Փաշինյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում մեր զինվորների նկատմամբ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեզ համար, մեր ապագայի համար։ Նա չունի քաջություն նայելու նրանց ընտանիքների աչքերին, քանի որ թույլ է և գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ»։

Իրանի իշխանություններն արձագանքել են Թրամփի՝ «քարի դար» վերադարձնելու մասին հայտարարությանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Իրանին «վերադարձնելու են քարի դար»։ «Միայն «քարեդարյան» մտածելակերպը կարող էր ժողովուրդներին սպառնալ քարի դար վերադարձնելով», — X սոցիալական ցանցում գրել է Արեֆը։

«Մոտ 7 միլիոն իրանցիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը»․ Ղալիբաֆ | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի մոտ 7 միլիոն քաղաքացիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Հենց հիմա, մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, հզոր ազգային արշավի արդյունքում, որը տարածվել էր ամբողջ երկրում, հավաքվել են մոտ 7 միլիոն իրանցիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը», – … Read more

«Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք` հանրային խոսքի սահմանափակմամբ»․ Արսեն Բաբայան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում (դատավոր՝ Մանվել Շահվերդյան) այսօր ընթանում էին «Իմնեմնիմի» podcast-ի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները: Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց՝ կիրառվեց տնային կալանք։ «Ես ակնկալում էի, որ վարչական հսկողություն կկիրառվի․ դատարանը ընտրեց ոսկե միջինը՝ տնային կալանք կիրառեց, որն ավելի խիստ խափանման … Read more

«Չեմ պատրաստվում պատասխանել»․ Մակրոնը՝ Թրամփի խոսքերի մասին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի՝ իր մասին մեկնաբանությունները «՛ոչ նրբանկատ էին, ո՛չ էլ համապատասխան ընդունված չափանիշներին», հայտնում է The Guardian-ը։ Հարավային Կորեա ժամանելով՝ Մակրոնը հստակ արտահայտել է իր դժգոհությունը Թրամփի մեկնաբանությունների վերաբերյալ, որոնք կարճ ժամանակով հայտնվել էին Սպիտակ տան YouTube-ի ալիքում, այնուհետև հեռացվել։ «Ես չեմ պատրաստվում պատասխանել այդ մեկնաբանություններին. դրանք արժանի … Read more

«Ռուսաստանը չի պատրաստվում տարածաշրջանում դիտորդի կարգավիճակում լինել»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան-Մոսկվա. նՓ-ՎՊ հանդիպումը տարբեր ձև մեկնաբանվեց։ Չանդրադառնանք իշխանական քարոզչամեքենային, որը փորձեց Նիկոլին ներկայացնել «կովկասյան մաչոյի» դերում, որը Պուտինի պորտը տեղը դրեց, և ո՛չ էլ ռուսոֆիլերին, թե Պուտինը Նիկոլին «կզցրեց»։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Եվ սա չի ենթադրում ՀՀ-ՌԴ 1:1 կամ 0:0, մասշտաբներն այլ են։     Տնտեսական. ՌԴ-ը կողմը 1-ին անգամ տետ … Read more

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Դավիթ Մինասյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:      Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։      Բարձրացված … Read more

«Լռե՛ք. դուք դիտավորյալ պառկում եք գետնին, որպեսզի ՊՊԾ-ի տղաները ձեր վրայով քայլեն». Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ինչպե՞ս է ստացվում, որ ձեզ դեռ չկպած մարդիկ հայտնվում են ՔԿՀ-ում, իսկ մեզ հարվածողները, մեզ խոչընդոտողները ազատ շրջում են. ձեր արյունը կարո՞ղ է մեր արյունից կարմիր է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշիյանին: Փաշինյանն արձագանքել է. «Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք ՊՊԾ-ի ոտքի տակ ընկնում: … Read more