Ադրբեջանը ՀՀ-ի դեմ մշակում է անթաքույց զավթողական հայեցակարգ»․ Տաթևիկ Հայրապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Մեհրիբան Վելիևայի հարցազրույցը։ Ուզում եմ ուղիղ մեջբերում ներկայացնել այդ հարցազրույցից․ «20-րդ դարի ընթացքում մեր ժողովուրդը չորս անգամ ենթարկվել է զանգվածային տեղահանությունների։ Մասնավորապես, Արևմտյան Ադրբեջանից՝ ներկայիս Հայաստանի տարածքից, ադրբեջանցիների բռնի տեղահանությունը՝ իրենց նախնիների հողերից դաժան տեղահանությունը, նրանց տների թալանը և պատմական … Read more

Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից | ՄԱՄՈՒԼ.ամ

Տավուշի Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը «Ազատությանը» հայտնել է, որ տուժածը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։ Պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։

Ավտովթար՝ Չարենցավանում, կա 1 զոհ, 3 վիրավոր | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

«Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան – Պուտին զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ մենք քննարկում ենք Փաշինյան Նիկոլի և Պուտին Վլադիմիրի զրույցը, Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ-ից:     Շարունակե՛ք քննարկումը:      Գտե՛ք Պուտին Վլադիմիրի խոսքերի մեջ Փաշինյան Նիկոլի նկատմամբ արհամարհանք, սպառնալիք, սարկազմ:      Գտե՛ք Փաշինյան Նիկոլի խոսքերի մեջ Պուտին Վլադիմիրի նկատմամբ «դուխով» արտահայտություններ, «անկախ» պետության առաջնորդի կեցվածք, ճշմարիտ և հայանպաստ խոսքեր:     Շարունակե՛ք քննարկումը, … Read more

«Մենք դադարել ենք հասարակություն լինել, օտարացել ենք ճշմարտությունից»․ Վահե Հովհաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»․     Դպրոցական տղայի կալանավորման շուրջ ծավալվող հանրային քննարկումների որակը հեռանկարային լավատեսության տեղ չի թողնում։     Ծույլ, իներցիոն, բարիկադավորված հանրային դիսկուրսը հավաքական անտարբեր-դիտորդականության ֆոնին իրականում ցույց է տալիս մեր ազգային կազմաքանդվածության աստիճանը։ Ցավոք, մենք արդեն պետության հասարակություն չենք, մենք ավելի շատ նման ենք փախստականների մի … Read more

«Եթե Դավիթի հետ մի բան պատահի, պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք»․ ժաննա Ալեքսանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Օրերս բանտում հայտնված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այսինքն՝ նա չպետք է գտնվի բանտում։ Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք՝ գլխավոր դատախազն ու Արդարադատության նախարարը և ոչ թե … Read more

ԱՄՆ-ում բռնարարք կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կհանգեցնի վիզայի հետկանչի | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է․ «ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։      Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին»։

«Առնվազն 300.000 քվե սև կապիտալի տերերին է գնալու»․ Լևոն Բարսեղյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մաղով ջուր կրելու պերճանքն ու թշվառությունը։     Երբ 8 տարի ականջ չմնաց խլացրին, թե սև փողերի քոքը տվեք, որ մանդատ չդառնան, գերաշնորհ Փաշինյանը համարում էր ու համարում է, որ ժողովուրդ իմաստուն է, ու թացը չորից կջոկի, կգնա ու հանցագործ կապիտալի տերերին ձայն չի տա։     Իմ մոտավոր հաշվարկով 80.000 … Read more

Իսրայելում 2025 թ․ հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելում 2025 թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում. այս մասին նշված է իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպության «Հարձակումներ քրիստոնյաների վրա Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում» զեկույցում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»:     «Նշենք, որ զեկույցում խոսվում է նաև Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության դեմ բազմաթիվ հարձակումների, ինչպես նաև քրիստոնյաների, այդ թվում՝ զբոսաշրջիկների … Read more