«Սպահանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 26 մարդ է զոհվել»․ #Mehr | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի Սպահան քաղաքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա և յոթ կին, հաղորդում է իրանական Mehr-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։ Իսկ Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ քաղաքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հաղորդում է Fars-ը։ Լրատվամիջոցի տվյալներով ևս 10 … Read more

Երևանում հուղարկավորել են ամիսներ առաջ սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանում հուղարկավորել են 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ լրատվականի՝ Երևանում կատարված հուղարկավորությանը մասնակցել է մոտ 40 մարդ, այդ թվում` Այշատի ընկերները, նրա հարցով զբաղվող ակտիվիստներ, լրագրողներ։ Մարմինը հողին են հանձնել Երևանի գերեզմանատներից մեկի առանձին հատվածում, որտեղ թաղվում են ինքնությունը չպարզված մարդիկ` առանց … Read more

«Դուք կառողջանաք, ես ձեզ խոստանում եմ». Հայկ Կոնջորյանը՝ լրագրողին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը տեսանյութ է տարածել իր էջում, որտեղ, խոսելով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող և խմբագիր Քնար Մանուկյանի մասին, ասում է. «Իմ հետևում գտնվում է մի մարդ, որը, ամենայն հավանականությամբ, գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ո՞նց կարողացանք հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո»․ Աշոտ Մինասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը՝ կալանավայրից․ «Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք:     Բանտը մի նոր դպրոց է, որտեղ ամեն ինչ սկսվում է մի նոր այբուբենից՝ տառ առ տառ:     Էս ինչ լավ էր, որ ինձ բանտարկեցին: Որքան արժանապատիվ, լավ մարդկանց հետ ծանոթացա, որքան լավ բաներ սովորեցի, որ քաղաքացիական … Read more

«Շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝ 30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա 9-ը»․ Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին.     2024 թվականին չիրականացված ծրագիրը (որը ժամանակին կանգնեցվեց նաև հանրային ճնշման և մեր պայքարի արդյունքում) այսօր նորից է վերադարձել՝ նույն տրամաբանությամբ, նույն վտանգներով։     e-draft համակարգում շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝     30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա ընդամենը 9-ը։     Հիմնավորո՞ւմը՝ պարզ … Read more

«Զրուցենք, բայց առանց տեսախցիկների և առանց ձայնագրության». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Քվեարկելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց զրուցել լրագրողների հետ, բայց, ինչպես ինքն ասաց, առանց տեսախցիկների և առանց ձայնագրության: Հիշեցնենք՝ ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը:

ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի բնակիչներին կոչ է արել լքել ԱՄՆ զորքերի տեղակայման վայրերը | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, որպեսզի նրանց վնաս չհասցվի։ Պահապանների կորպուսը հայտարարել է, որ մտադիր է գտնել և ոչնչացնել ամերիկացի զինվորականներին, որոնք որպես վահան օգտագործում են քաղաքացիական օբյեկտները, և նշել է, որ ԱՄՆ զինվորականները «անխնա սպանում են Իրանի քաղաքացիական բնակչությանը»:

«Ինչո՞ւ է ընդդիմադիր գործիչը հայհոյելու համար բերման ենթարկվում, իսկ ԱԺ նախագահը՝ ոչ»․ հարց՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ինչո՞ւ է ընդդիմադիր գործիչը հայհոյելու համար բերման ենթարկվում, իսկ ԱԺ նախագահը՝ ոչ։ Այսինքն՝ տարբերություն է դրվո՞ւմ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահին՝ անդրադառնալով երեկ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ Ռուբինյանի գնահատականին, ըստ որի՝ դա ՀՀ քաղաքացիների՝ ԱԺ նախագահի և ընդդիմադիր գործչի միջև միջադեպ էր։ «ԱԺ նախագահը հանգիստ իր համար դուս եկավ ԱԺ-ից, քայլում էր, … Read more

«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հայտարարությունը. «Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։      Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։     Խնդրում ենք՝     ❗ հեռու մնալ գետամերձ տարածքներից,     ❗ չմոտենալ վարարած գետերին,     ❗ճանապարհներին լինել առավել ուշադիր»:

«Եթե հույսդ չես կտրել գյուղերից, ինչո՞ւ ես դպրոցները փակում». Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ասում են՝ երկիրը զարգանում է: Եթե դու ասում ես՝ երկիրը զարգացնելու ես, ուրեմն գյուղերն էլ ես չէ՞ զարգացնելու: Բա դպրոցները խի՞ ես փակում»,- սյունեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսքն ուղղելով իշխանությանը: «Եթե դու հույսդ չես կտրել գյուղերից, ինչո՞ւ ես դպրոցները փակում: Ուրեմն իրենք էլ են հասկանում, որ … Read more