«Շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝ 30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա 9-ը»․ Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին.
     2024 թվականին չիրականացված ծրագիրը (որը ժամանակին կանգնեցվեց նաև հանրային ճնշման և մեր պայքարի արդյունքում) այսօր նորից է վերադարձել՝ նույն տրամաբանությամբ, նույն վտանգներով։
     e-draft համակարգում շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝
     30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա ընդամենը 9-ը։
     Հիմնավորո՞ւմը՝ պարզ ու ցնցող․ «Կառավարման, վերահսկողության, դեղորայքի ապահովման և որակյալ ծառայությունների կազմակերպման խնդիրներ կան»։
     Թարգմանեմ պարզ լեզվով՝ չենք կարողանում կառավարել, ուրեմն՝ փակենք։
     Սա առողջապահական բարեփոխում չէ։
     Սա համակարգի ձախողման օրինականացում է։
     Իսկ հետևանքը՞․
     ՀԵՏԵՎԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ Է ԳՅՈՒՂԱՑԻՆ․․․
     Սա «ապագա» չէ։
     Սա կենտրոնացման անվան տակ գյուղական առողջապահության փլուզում է։
     Հ․Գ․ Չեք կարողանում կառավարել՝ քանդում եք. սա է ձեր «ԱՊԱԳԱՆ»»։

Leave a comment