«Մորդ նկարն ա». Ալեն Սիմոնյանի մայրը վիրավորել է լրագրողին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ
Այսօր միջադեպ է գրանցվել լրագրողի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ Մարինե Հովհաննիսյանի, և եղբոր միջև․ վերջիններս վիրավորել են լրագրողին՝ անվանելով «հոգեկան հիվանդ»։ Լրագրողը Մարինե Հովհաննիսյանին ցույց է տվել նրա հայտնի լուսանկարը, երբ միջնամատ էր ցույց տվել ցուցարարներին։ «Մորդ նկարն ա…»,- արձագանքել է Ալեն Սիմոնյանի մայրը, իսկ եղբայրը պատռել է լուսանկարը։