«Վենսի այցից հետո ոչ թե ռազմագերիները եկան ՀՀ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները»․ Էդգար Ղազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը. «Շատերը ԱՄՆ փոխնախագահ Վենսին նամակներ էին գրում՝ ակնկալիքով, որ նրա այցից հետո Հայաստան կգան Բաքվում պահվող ռազմագերիները։ Վենսի այցից հետո, ոչ թե ռազմագերիները եկան Հայաստան, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները՝ քաղաքացիական հասարակության անվան տակ, որոնց կազմում հերթական անգամ հայտնվել էր Արցախը շրջափակման մեջ պահող աղավնի սատկացնողը»։

«Այս ցավալի իրականությունից հնարավոր է դուրս գալ միայն ազգային միասնությամբ»․ Դավիթ Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն ուժերն ու անհատները, ովքեր իրենց հույսը դրել են արտաքին դերակատարների վրա՝ դատապարտված են ձախողման։     Իշխանափոխություն հնարավոր է միայն ներքին համախմբամբ ու միասնական ջանքերով։     Սեփական պետության շահը ստորադասող և օտարների շահը սպասարկող իշխանությունները հարմար են բոլորին, բացի իրենց ժողովրդից։     Օրվա իշխանությունները չեն պաշտպանում հայ ժողովրդի … Read more

«Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն»․ Արտակ Բեգլարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի կողմից բռնապետ ու ցեղասպան Ալիևն է Ֆրանս 24-ի եթերում բարբաջում «արևմտյան ադրբեջանցիների» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, լկտի ստեր փչում Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի, բռնի տեղահանման ու ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ, մյուս կողմից՝ ադրբեջանական բռնապետական «քաղհասարակության» ներկայացուցիչներն են Հայաստանում քննարկում մեր ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների կարգավորումը:     Բարի … Read more

«Պահանջում ենք անհապաղ կարճել Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, ազատ արձակել հոգևորականներին»․ ՀՀԿ ԳՄ | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ Գործադիր մարմիմը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորին վրդովմունքով հայտարարում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ոչ միայն հերթական հակաիրավական ակտն է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ։     Անհեթեթ պատրվակով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը … Read more

«Կան հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ»․ Արման Աբովյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որպեսզի հասկանաք, թե իրականում որ պետության շահերի պաշտպանության մասին են առավոտից երեկո խոսում Հայաստանի ներկայիս իշխանությունները, պարզապես համադրեք Հայաստանում մեկ օրվա ընթացքում հրապարակված ընդամենը երկու լուր։     1․ Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցվել է քրեական գործ, և նրան արգելվել է լքել երկիրը։     Այս պահին կալանքի տակ են գտնվում … Read more

«Կա՞ արդյոք մեկ քննիչ կամ դատախազ, որ դուրս գա համակարգից և ասի, որ խելագարի քնահաճույքները չի կատարում»․ Արամ Աբրահամյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տխմարությանը չափ ու սահման չկա»։ «Ճիշտն ասած, ես կարծում էի, պատրանք ունեի, որ ապօրինություններին ու անհեթեթություններին ինչ-որ չափ ու սահման կա։ Եկեղեցու հետ կապված նախավերջին մարազմն այն էր, որ որոշ քահանաներ այնպես են քարոզում, ինչպես ծայրահեղ իսլամիստները։ Եվ թվում էր, թե դրանից … Read more

«Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի»․ Էդուարդ Շարմազանով | ՄԱՄՈՒԼ.ամ

Տիրան արքան երբեք չի կարող հաղթել Հուսիկ կաթողիկոսին     Մի զարմացեք, երբ թրքահպատակ ռեժիմը հանրային քրեական հետապնդում է իրականացնում Հայոց Վեհափառի նկատմամբ։     Հաղթանակած նախագահներից երկուսն այսօր դատարանում են ։     Հաղթանակած հրամանատարները նույնպես.Մանվել Գրիգորյանն էլ ՝ սրանց ռեժիմի զոհը դարձավ։     Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվի բանտերում են։     Արցախը հայաթափված է։     Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել են։     Ի՞նչ եք սպասում սրանցից։     … Read more

«Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են միայն Փաշինյանը և Ալիևը»․ Հայկ Մամիջանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են 2 գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը», – «Ազատության» հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հանրապետական» պատգամավորը հիշեցնում է Փաշինյանին՝ պաշտոնաթող նախագահները պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած նախագահներ, իսկ «Նիկոլ Փաշինյանը մի վարչապետ է, որը հանձնել է Ադրբեջանին հայ … Read more

«Հայաստանում հաստատված է մեկ անձի այլասերված դիկտատուրա»․ Դերենիկ Մալխասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան Նիկոլը չի խորշում դիմել իր ձեռք տակ եղած բոլոր հնարավոր միջոցներին՝ տապալելու եպիսկոպոսաց ժողովը։ Հասկանալով, որ մի քանի եպիսկոպոսի՝ երկիրը լքելու արգելքը չի կարող տապալել ժողովը, որոշել է «քրեական հետապնդում» իրականացնել ու արգելել Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։ Նա չունի որևէ բարոյական ու իրավական … Read more

«Հուսանք՝ այս քրեական գործը կամրացնի գլխավոր դատախազուհու «վաժնի» կեցվածքը»․Ժաննա Ալեքսանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեպի ապօրինություն, անբարոյականություն, անամոթություն նետվելու ինչպիսի պատրաստակամություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխգործոցն է։ Հուսանք այս քրեական գործը կամրացնի գլխավոր դատախազուհու «վաժնի» կեցվածքը»։