«Կան հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ»․ Արման Աբովյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որպեսզի հասկանաք, թե իրականում որ պետության շահերի պաշտպանության մասին են առավոտից երեկո խոսում Հայաստանի ներկայիս իշխանությունները, պարզապես համադրեք Հայաստանում մեկ օրվա ընթացքում հրապարակված ընդամենը երկու լուր։
     1․ Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցվել է քրեական գործ, և նրան արգելվել է լքել երկիրը։
     Այս պահին կալանքի տակ են գտնվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք բարձրաստիճան սպասավորներ։
     2․ Հայաստանում են գտնվում, այսպես կոչված, «ադրբեջանի քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներ։

Կան հիմնավոր կասկածներ, որ նրանք Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Նրանցից բոլորը, առանց բացառության, աջակցել են Արցախում հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը։
     Նրանց թվում կան նաև նրանք, ովքեր մասնակցել են Արցախի շրջափակմանը և, ըստ էության, սովի են մատնել հայ կանանց ու երեխաներին։ Երևանում նրանց ընդունում են ամենաբարձր մակարդակով, հյուրասիրում և հյուրընկալում պետական բարձրագույն գրասենյակներում։
     Եվ եթե ձեզ մոտ դեռ մնացել է գոնե մի կաթիլ տրամաբանություն, ապա կարծում եմ՝ եզրակացությունները ձեզ համար պետք է լինեն միանշանակ»։

Leave a comment