Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին:      Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:      Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

«Այդքան վախենալու չէ կաթողիկոսի հեռացումը, որքան Կճոյանի՝ Վեհարանում հայտնվելը»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը (նախկինում` Լևոնը, Քոչարյանը, Սերժը) չլինի, բա ո՞վ լինի: Սա Հայաստանի բնակիչների շրջանում ամենատարածված հարցն է:     Պարադոքսն այն է, որ Հայաստանի և ոչ մի բնակիչ նույն հարցը չի տալիս, երբ խոսքը գնում է կաթողիկոսի հնարավոր փոփոխության մասին: Լավ, բա բնակիչներին չի հետաքրքրո՞ւմ, թե Փաշինյան Նիկոլն ում է ցանկանում կաթողիկոս … Read more

«Ասում են՝ ապագայում լինելու եք Ադրբեջանում ՀՀ դեսպանը»․ լրագրողը՝ Արեգ Քոչինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ադրբեջան ձեր այցելությունից հետո նշում էին, որ ապագայի համար հող եք նախապատրաստում, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն, դուք լինեք Ադրբեջանում ՀՀ դեսպանը։ Արդյո՞ք պատրաստ եք ստանձնել այդ պատասխանատվությունը»,- այսօր Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ լրագրողը հարց ուղղեց քաղաքագետ Արեգ Քոչինյանին։ «Իմ կյանքում մեկ անգամ արդեն հրաժարվել եմ դիվանագիտական կարիերայից, երբ որ ավարտել եմ … Read more

«Այս անգամ մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ»․ Պեսկով | ՄԱՄՈՒԼ.ամ

Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում, ինչպես սպասվում է, կքննարկվեն հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքներին վերաբերող, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնական հարցերը, որոնք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ մնացած ամեն ինչին, որոնք, ըստ էության, կապված են մեր ունեցած պահանջների հետ»,- լրագրողներին … Read more

«Փաստորեն, կան մարդիկ, որոնք չեն քվեարկում Փաշինյանի օգտին». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հրապարակել էինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները: ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի փոխանցմամբ, քվեարկությանը մասնակցել է 1028 անձ, վավեր քվեաթերթիկների թիվը՝ 932, եղել են նաև անվավեր և չօգտագործված քվեաթերթիկներ։ Լրագրողի դիտարկմանը՝ փաստորեն ՔՊ-ում կան պատվիրակներ, որ չեն քվեարկում Փաշինյանի օգտին, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այո, մենք ժողովրդավար կուսակցություն ենք»:

«Շարունակում ենք տաքանալ». Գագիկ Սուրենյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել իր էջում. «Ըստ կանխատեսումների՝ հորիզոնում օդային ցուրտ հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, այլև փետրվարի 16-ից 17-ը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ այսօրվա համեմատ 3-ից 5 աստիճանով»,- նշել է նա:

Արաղչին և Գրոսին տեխնիկական քննարկում են ունեցել | ՄԱՄՈՒԼ.ամ

Ժնևում կայացել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հանդիպումը: Գրոսին այս մասին գրել է X-ի իր էջում։ «Վաղը Ժնևում կայանալիք կարևոր բանակցությունների նախապատրաստման շրջանակներում մենք քիչ առաջ ավարտեցինք Իրանի արտաքին գործերի նախարարի հետ տեխնիկական քննարկումները»,- նշել է նա։ Վաղը Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններ են՝ միջուկային … Read more

«Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանցված աշխատող»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Հարցե՛ր, որոնք լուծում են պահանջում․․․     ՀՀ-ում կան գրանցված շուրջ 120 000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40 000 վարորդ օրական 10 ժամ աշխատում են և, ամենակարևորը, վճարում են ՀԱՐԿԵՐ․     Այսպիսով, մեր վարորդներն իրենց աշխատածից նվազագույնը 16,5% վճարում են «Yandex» (իրականում գումարն ավելի … Read more

«Հաղորդագություն է ուղարկել հորը՝ «գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ ման չգաք»». մանրամասներ` 15-ամյա աղջկա դեպքից | ՄԱՄՈՒԼ.ամ

Նախօրեին հայտնել էինք Արմավիրի մարզի Արևիկ գյուղում առևանգված ազգությամբ եզդի 15-ամյա աղջկա մասին: Համագյուղացիների խոսքով՝ նա դպրոցից դուրս է եկել ու սիրած տղայի հետ գնացել անհայտ ուղղությամբ: «Տասներրորդ դասարանի աշակերտուհի է, դասերին մասնակցել է մինչև վերջին ժամը, հետո դուրս է եկել, որ պիտի տուն գնա: Ավելի ուշ լսեցինք, որ տուն չի գնացել, հաղորդագություն է ուղարկել … Read more

«Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է Փաշինյանի ցուցումով»․ ՔԻՀԿ | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հանդես է եկել հայտարարությումբ․ «Փետրվարի 14-ին, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Կաթողիկոսին և կիրառեց երկրից բացակայելու արգելք։ Մեղադրանքը նույն հիմքով է, ինչ հունվարի 31-ին ներկայացվել էր 6 եպիսկոպոսներին։ Փաստորեն, ՀԱՍԵ առաջնորդը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ կարգալույծ է արել Գևորգ (Արման) Սարոյանին, դրանով «խոչընդոտելով» նրա պաշտոնավարմանը որպես Թեմակալ Առաջնորդ։     ՔԻՀԿ-ի նախորդ … Read more