Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան կայցելեն Միացյալ Նահանգներ | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան կայցելեն Միացյալ Նահանգներ ապրիլի 27-30-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։     «Մելանիան և ես ուրախ ենք հայտարարել, որ Նորին Մեծություններ Միացյալ Թագավորության թագավորն ու թագուհին ապրիլի 27-30-ը կայցելեն Միացյալ Նահանգներ պատմական պետական ​​այցով, որը կներառի պետական ​​ճաշկերույթ Սպիտակ տանը ապրիլի 28-ի երեկոյան»,- գրել է Թրամփը Truth Social … Read more

«Դատարանի վճռով հազարավոր ծառերի հատումները դուրս են բերվում պարտադիր փորձաքննության դաշտից». Քրիստինա Վարդանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ներկայացնում եմ դատարանի վճիռը 2023-ից ի վեր իրականացվող ծառահատումների վերաբերյալ՝ հայցը մերժել, ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն նոր օրենքով չի պահանջվում։      Հիմա ամենահետաքրքիրը.     ուշագրավ մի փաստ՝ անհասկանալի պատճառով, 03.05.2023թ. ՀՀ ՇՄԱԳ -ի մասին օրենքը փոխվում է և հազարավոր ծառերի հատումները դուրս են բերվում պարտադիր փորձաքննության … Read more

«ՀՀ քաղաքացին ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին արժանի եք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հանդես է եկել ուղերձով՝ այն վերնագրելով․ «Ուղերձ եռագլխիկներին»։ Փաշինյանն անդրադարձել է անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտմանը՝ նշելով․ «Ի ցույց է դրվել Տաշիր Սամոյի կազմակերպած ընտրակաշառքների ցանցը» և մեջբերում արել ձայնագրությունից։ Խոսքն ուղղելով առաջիկա ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր երեք ուժերին, որոնց առաջնորդներն են Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Փաշինյանն … Read more

«Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. նրան մեղադրանք է առաջադրվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է․ «Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել անունով 18 տարեկան մի տղա դուրս է գալիս աղբը թափելու, տեսնում է վարչապետի շարասյունը, մոտենում է և թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Երբ հարցնում են՝ ինչի ես դա արել, ասում է՝ որովհետև թուրքը ծախել է … Read more

Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին»․ այս մասին հայտնել են Երևանի քրեական դատարանից։ Հիշեցնենք, որ այսօր կիրակի օրը եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով, իսկ … Read more

«Եթե Զելենսկին հիմա չգնա խաղաղության, հետո գինն ավելի բարձր կլինի»․ Պեսկով | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսաստանը հստակ ձևակերպված նախաձեռնություն չի նկատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Սուրբ Զատկի տոներին հրադադարի մասին հայտարարություններում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք՝ Զելենսկին պետք է պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշումներ կայացնի, որպեսզի մենք գնանք խաղաղության, այլ ոչ թե հրադադարի»,- ասել է նա։ Պեսկովը հայտարարել է, … Read more

Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, նրան տեղափոխել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Դեռ չգիտենք ում է մակագրվելու միջնորդությունը»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանը։

«Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին». Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ իրակացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է։      Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին։ Այնքան փոքրոգի է, որ չի խնայում անգամ աշակերտներին, որոնք ընդամենը հայտնել էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ եկեղեցում հավատավոր ժողովրդին հրող Փաշինյանին։      Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով … Read more

«Փոփոխությունը կարող է գալ միայն Կարապետյանի ուժի տեսքով». Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք բաց ենք՝ նոր ուժերի հետ համագործակցության: Շատ արտախորհրդարանական ուժերի հետ եղել է շփումներ, բայց մեր պատկերացրած ձևաչափը քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիան է»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ նարեկ կարապետյանը: «Փոփոխությունը կարող է գալ միայն Կարապետյանի ուժի տեսքով»,- հավելել է նա:

«ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությանը Իսպանիայի օգնության կարիքը չունի»․Սպիտակ տուն | ՄԱՄՈՒԼ.ամ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ գործողությանը Իսպանիայի կամ որևէ այլ պետության օգնության կարիքը չունի: Այդպես է Վաշինգթոնի վարչակազմը մեկնաբանել Մադրիդի կողմից «Էպիկական կատաղություն» գործողությանը մասնակցող ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար օդային տարածքի փակումը: «Միացյալ Նահանգների զինված ուժերը հասնում կամ գերազանցում են «էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում դրված բոլոր նպատակները և Իսպանիայի կամ որևէ … Read more