Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին/կբերվի Խաչափայտի մասունք/ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս Թալինի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին … Read more

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը կազմակերպության գլխավոր տնօրենն ուրախություն հայտնեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու … Read more

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ այգում բռնկված կրակը տարածվել ու հասել է բնակելի տան տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի 37/33 հասցեին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է դեպի բնակելի տան հատված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ և … Read more

ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ սկանդալային մանրամասներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեռ անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ, որը Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։  Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։ Վարույթի պատճառ հանդիսացել է Սարգսյանի կողմից ապօրինի պետհամարանիշով երթևեկելու հանգամանքը։ Իսկ ինչ ապօրինի պետհամարանիշի մասին է խոսքը, ինչպես է այն հասել Սարգսյան Հայկին և ինչ պատմություն … Read more

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ․ DW

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Մայամիում՝ դեկտեմբերին նախատեսված G20 գագաթնաժողովի ժամանակ, եթե Ռուսաստանի առաջնորդը մասնակցի։ «Այո, իհարկե։ Մենք պետք է գանք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք։ Խոսքը խոսքերի մասին չէ։ Կարևոր չէ, թե ես ինչ եմ ասում նրան կամ ինչ է նա ուզում … Read more

«Քայլ արա» ու բոլա սուտ խոսաս. Մամիջանյանը՝ Գրիգորյանին

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more

Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ԵՄ ՄԻՊ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆՕրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ–ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և այլ իրավունքների հարցերով Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը … Read more

ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ցմահ զրկել է ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Մալդիվյան կղզիների և Մոնտսերատի ֆուտբոլի ֆեդերացիաների նախկին նախագահներին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ ​Մալդիվների Ֆուտբոլի ասոցիացիայի (FAM) նախկին ղեկավար Բասամ Ադիլ Ջալիլը ոչ միայն ցմահ հեռացվել է ֆուտբոլից, այլև տուգանվել 1 միլիոն շվեյցարական ֆրանկով։ Պարզվել է, որ պաշտոնյան անձնական նպատակներով … Read more

33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր

Սեպտեմբերի 7-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչություն է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Շանթ Ա․-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շանթ Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին՝ … Read more