Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց | Irakanum.am

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ … Read more

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական ձևաչափը

Ամիսներ առաջ հայտարարել եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը, համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։ «Սա վերկուսակցական նախաձեռնություն է, մեր քաղաքացիների մասին և նրանց մասնակցությամբ կազմվող ծրագիր։ Այստեղ պիտի համախմբվեն մեր քաղաքացիների, ոլորտային լավագույն մասնագետների, գործիչների, … Read more

Թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Երեկ առավոտից 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում էին։ Նրանք հանդիպումներ էին պահանջում ԱԺ նախագահության, ՔՊ-ական պատգամավորների հետ։ Բանն այն է, որ դեռեւս անցած տարեվերջին դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով թույլ տալ, որ ծանոթանան 44-օրյա պատերազմի զեկույցին, որը, ինչպես հայտնի է, չի հրապարակվել, խորհրդարանում չի քննարկվել, այլ ուղարկվել է … Read more

Ով է մահացած զինծառայողը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ Փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր, Նոյեմբերյանի Բագրատաշեն գյուղից։ Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը մեզ ասաց, որ Դավիթը դեպքից 2 օր առաջ իրենց տանն է եղել։ Նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում` Կողբի զորամասում։ Ծառայության ավարտին 1 տարուց ավելի դեռ կար։ Դավիթ Մանուկյանը տան միակ … Read more

Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով

Ի պատիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պաշտոնական այցի՝ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով։ Նա այսօր էր ժամանել Հայաստան իր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Ավելի վաղ տեղի էր ունեցել պաշտոնական այցով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով քննարկումները։

Ճշմարիտ քահանան չի լռում, երբ վտանգված է հավատը. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հրապարակումը. «Սիրելինե՛ր, վաղը Սուրբ Ղևոնդյան քահանաների պանծալի տոնն է։ Որդիական սիրով և խոնարհ սրտով շնորհավորում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հայ հոգևոր կյանքի բարձրագույն պահապանին ու մեր սրբազան ավանդության կենդանի շարունակողին։ Թող Տերը զորացնի և անսասան պահի Հայոց Հովվապետի սուրբ ծառայությունը՝ ի փառս Աստծո և ի պահպանություն մեր ազգի։ … Read more