Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնության 🥉 մեդալակիր: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում առանց միավոր տալու առավելության հասավ իրանցի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ օգոստոսի 18-ին այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը, կրթական միջավայրը և ուսումնական գործընթացը։ Այցի շրջանակում Ռաջեշ Կումար Սինգհը հանդիպել է կրթօջախի պրոֆեսորադասախոսական … Read more

Շատ արդիական… Բագրատ Սրբազան | Irakanum.am

Բագրատ Սրբազանը գրել է․ «Շատ արդիական… «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար։ Եվ դևերը աղաչում էին Նրան ու ասում. «Թե մեզ այստեղից հանես, մեզ թո՛ւյլ տուր գնալ խոզերի երամակը»։ Եվ Նա նրանց ասաց՝ գնացե՛ք։ Դևերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դիմեց դեպի ծով, ու ջրերի մեջ … Read more

Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում. Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13֊ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։ Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման … Read more

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ … Read more