Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։ Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց։ Ըստ նախնական վարկածի վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։  Ձերբակալել են մանկավարժական համալսարանի պրոռեկտորին ու նրա որդուն, ենթադրյալ … Read more

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին

Քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Ըստ նախնական վարկածի` ձերբակալությունը տեղի է ունեցել ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում. պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։

Թբիլիսին, Երևանը և Բաքուն սկսել են ավելի հաճախ առաջնորդվել սեփական շահերով. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են ավելի հաճախ առաջնորդվել իրենց ազգային շահերով։ Դրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, հաղորդում է «Վրաստանի Առաջին ալիք»-ը։ «Հարավային Կովկասը, որը նախկինում համարվում էր անկայուն տարածաշրջան, այժմ դառնում է ավելի կայուն և կանխատեսելի։ Դա պատահականություն չէ, այլ ինքնիշխանության իրականացման արդյունք։ Կայունությունն ամրապնդվում է, երբ հարգվում է ինքնիշխանությունը»,- նշել … Read more

ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցել է փոխնախարար Սաֆարյանը

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Ի թիվս այլ թեմաների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի … Read more

Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է. Թաթոյան

Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է: Նրան ազատությունից զրկելը նպատակ ունի չթույլատրել զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին գրել է «Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Ակնհայտ է, որ ստեղծված են անհավասար ու անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է, և այն … Read more

«Կենտրոն»-ի նախազգուշացումից մինչև նոր արգելքներ՝ Հայաստանում սեղմվում է հեռուստատեսային ազատության դաշտը

Հայաստանի խորհրդարանը հաստատել է մի շարք փոփոխություններ, որոնք սահմանափակում են հեռուստաեթերում արտասահմանյան աղբյուրներից ստացվող այն նյութերի տարածումը, որոնք կարող են գնահատվել որպես միջամտություն երկրի ներքին կյանքին։ Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ խոսքը վերաբերում է հատկապես այն բովանդակությանը, որը պարունակում է պատերազմի, բռնության, դաժանության քարոզ կամ սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված ուղերձներ։ Միևնույն ժամանակ նոր նորմերը նախատեսում … Read more