ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի հոկտեմբերի 1-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։   Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության … Read more

«Փաստ». Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն

«Փաստ» թերթը գրում է. «Արթիկ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն է սպասվում։ Բացի գործող համայնքապետից, ընտրություններին մասնակցում են «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, գործարար Արթուր Աստոյանը, նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը և «Հայրենիք» կուսակցության թեկնածու Լևոն Վահրադյանը։ Տեղում վստահություն կա, որ հիմնական պայքարը ծավալվելու է գործող համայնքապետի և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանի … Read more

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։ Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն … Read more

«Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել։ Ասում են՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որն իրեն Վեհափառի դեմ արշավի «վոժդ» էր զգում, հիմա իրեն անտեսված ու անպիտան է զգում։ Նույն շշուկների համաձայն՝ մտերիմ շրջապատում դժգոհել է, թե մյուս սրբազաններին ավելի են փայփայում, քան իրեն՝ այն … Read more

«Փաստ». Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից»

«Փաստ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդարանական ասամբլեայի (ԵԽԽՎ) պատվիրակ Դամիեն Կոտյեի հրապարակած աղմկահարույց զեկույցը, չնայած իր փափուկ ու դիվանագիտական ձևակերպումներին, ըստ էության բացահայտեց այն ապօրինությունների շղթան, որոնց պայմաններում ընթացել են վերջին ընտրական գործընթացները: Փաստաթղթում արձանագրված իրողությունները հստակ ցույց են տալիս, որ ընտրությունները կազմակերպվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ուղղակիորեն կաշառելու փորձերի և ընդդիմադիր … Read more

Հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմում հաղթանակի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի մասնակցության առիթով գործ կհարուցեն. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է. Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել: 2004 թվականին տեղի ունեցած օտարման գործընթացում դատախազը «առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել» ու ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հանձնարարությունների ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում: Այսպես որ շարունակվի, հեռու չէ այն … Read more

Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով

Վրաստանից ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է։Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին երկիրը արտահանել է 20 միլիոն 172 հազար 586 լիտր ալկոհոլ՝ ստանալով 163 միլիոն 869 հազար դոլար եկամուտ։ Արտահանումը նվազել է 4,8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում են տեղականլրատվամիջոցները։ Այս կատեգորիայի ոգելից խմիչքների արտահանումը նվազում է արդեն երրորդ տարին անընդմեջ, ինչը … Read more

Ավտովթար և վրաերթ՝ Երևանում | Irakanum.am

Այսօր  ավտովթար և վրաերթ  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի … Read more

Միրզոյանն Իրանի նախագահին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը:  Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ … Read more

Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց բողոքն էին ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հանձինս Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որոնց ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին։ Մեկ ամսից ավելի է՝ արդեն … Read more