Վայ Նիկոլ, ինչպես Շուշին ու Հադրութն է դեօկուպացրել, այդպես էլ վիզաների ազատականացում է բերելու

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վայ Նիկոլ, Նիկոլ… ինչպես Շուշին ու Հադրութն է դեօկուպացրել, այդպես էլ վիզաների ազատականացում է բերելու։ Կարդում եմ Փաշինյանին ու ի՞նչ… Մարդն ականջահաճո բաներ է ասում, քիչ է մնում ես էլ հավատամ։ Ասում է՝ ամենաշատը երկու տարում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում է լինելու։ … Read more

Պուտին․ Կարևոր է միավորել կառուցողական ուժերը բազմաբևեռ աշխարհի կառուցման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացված «Միջազգային հակաֆաշիստական ֆորում» միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է «արդար, ժողովրդավարական, բազմաբևեռ աշխարհի կառուցման համար կառուցողական ուժերի միավորման» կարևորության մասին։ ՌԴ նախագահի ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Այսօր, երբ մենք բախվում ենք լուրջ մարտահրավերների, տարածաշրջանային հակամարտությունների, աճող գլոբալ անկայունության, կարևոր է միավորել բոլոր կառուցողական ուժերի աշխատանքը՝ արդար, ժողովրդավարական, … Read more

ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է, որ առաջիկա մի քանի ժամում աշխարհը լավ լուրեր կստանա Իրանի հարցով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստան կատարած դիվանագիտական այցի ընթացքում Նյու Դելիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա մի քանի ժամում Իրանի հետ համաձայնագրի հարցով աշխարհը «լավ լուրեր» կստանա, հայտնում է The Guardian-ը։ «Ես իսկապես կարծում եմ, որ, հնարավոր է, առաջիկա մի քանի ժամում աշխարհը լավ լուրեր ստանա», – ասել է Ռուբիոն լրագրողներին։  Նա … Read more

Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատարը ցանկացած նոր ագրեսիայի դեպքում «դժոխային» պատասխան է խոստացել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած նոր գործողություն կառաջացնի «կործանարար և դժոխային» պատասխան, որը կտարածվի ամբողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, հաղորդում է Tasnim-ը։ Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին կիրակի ուղերձ է հրապարակել, որը նվիրված է ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգստային Խորրամշահր քաղաքի՝ … Read more

Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը

Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։ Տղամարդկանց հավաքականը գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ ընդլայնված կազմով է նախապատրաստվում հունիսի 16-20-ը Ծաղկաձորում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումներին, իսկ կանանց թիմը մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Սան Մարինոյում կայանալիք Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։ Մարզումային հերթական … Read more

Շահեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն․ հաղթեց թուրք մրցակցին

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Շահեն Մարտիրոսյանը հաղթելով թուրք մրցակցին՝ դառնալով ըմբշամարտի Մ15 Եվրոպայի չեմպիոն։ 68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության մատնեց մրցակցին։

Սիրելի՛ երիտասարդներ, ես ձեզ հետ եմ, ձեր կողքին եմ, ձեր ավագ ընկերն եմ և պատրաստ եմ իմ հարթակները տրամադրել հայտնի ու տաղանդավոր երաժիշտներին

  Գագիկ Ծառուկյանը գրում է․   Սիրելի՛ երիտասարդներ, Գյումրիում Վերջին զանգի օրը արած իմ հայտարարությունը, փաստորեն, մեծ արձագանք է ստացել։ Այսօր արդեն ինձ պատմում են, որ երիտասարդների շրջանում տարբեր նկարներ ու հրապարակումներ են տարածվում դրա վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ սա ինձ շատ է ոգևորում։ Այո՛, ինչպես ասել եմ՝ ես ձեզ հետ … Read more