ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ՁՊՎ

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև ձերբակալված անձի հետ։ Ուսումնասիրվել են նաև  ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ … Read more

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը. մամուլիս ասուլիս

Գործարկվել է քոլեջներ ընդունելության նոր կարգը, և ըստ այդմ՝ այսօր առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է ընդունելության գործընթացը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված քոլեջների ընդունելության նոր կարգին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: Ներդրվել է հայտագրման պարզ գործընթաց Կրթությանը վերաբերող … Read more

Ադրբեջանում հեղեղումները հանգեցրել են ավերածությունների և մեկ մարդու մահվան

Ադրբեջանի շրջաններում, դրանց թվում՝ Զաքաթալայում, Բալաքենում և Աղստաֆայում, տեղացած ուժեղ անձրևներն ու հեղեղումները լուրջ վնաս են հասցրել բնակավայրերին: Դրա մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Տասնյակ գյուղերում ջրասուզվել են մասնավոր տներ, տնամերձ հողամասեր և պտղատու այգիներ: Զաքաթալայի շրջանում ջուրը հեղեղել է նաև փոստային բաժանմունքի շենքը: Տարերային աղետի հետևանքով ավերվել են ցանկապատեր, տնտեսական շինություններ ու … Read more

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

65 կգ քաշային Արեն Հայրապետյանը 6:5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Բաշիր Վերդիևին և դուրս եկավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։ Վաղը կկայանա եզրափակիչը՝ Իվան Դիմովի (Մոլդովա) դեմ։

Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարության ֆարսը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև նախկին բարձրաստիճան զինվորական և պետական գործիչներ Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուսների բողոքների քննությունը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանի իշխանությունները հայ առաջնորդներին մեղադրում են շինծու մեղադրանքների ստանդարտ … Read more

Գետն ընկած երիտասարդի դին հայտնաբերել են քաղաքացիները

Հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած … Read more

Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ՝ Թեհրանի խնդրանքով․ Թրամփ

    Միացյալ Նահանգները համաձայնել է շարունակել խաղաղության բանակցությունները Իրանի հետ՝ Թեհրանի խնդրանքով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է , որ միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հստակորեն տեղեկացրել է Իրանին, որ հրադադարը այլևս ուժի մեջ չէ։