Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով կարողանանք ամբողջությամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա … Read more

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կառուցվող թունելի շինհրապարակ, ինչպես նաև «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն։ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը շրջայց է կատարել երկու տեղամասում էլ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սառեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և վերադառնալ բանակցություններին՝ հիմնվելով «Ստամբուլյան բանաձև 2:0»-ի վրա։ Պաշտոնական Աստանայի այդ դիրքերոշումը նորություն չէր: Սակայն բարձր մակարդակով այս հանդիպմանը, Ղազախստանի նախագահը ևս երկու ուշագրավ հայտարարություններ է արել:Առաջինն այն էր, … Read more

Թրամփը դիտարկում է Իրանի հարստացված ուրանը վերահսկողության տակ վերցնելու ռազմական սցենարը

ԱՄՆ վարչակազմը դիտարկում է լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ Իրանի միջուկային օբյեկտներում պահվող հարստացված ուրանը վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Փորձագետները նշում են, որ նման առաքելությունը կարող է դառնալ ժամանակակից ռազմական պատմության ամենաբարդ գործողություններից մեկը։ Թերթի տվյալներով՝ նման գործողությունը կարող է լինել չափազանց բարդ և ռիսկային, ինչպես … Read more

Օգոստոսը խոստանում է բացառիկ լինել երկնքի սիրահարների համար. կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

2026-ի օգոստոսը խոստանում է բացառիկ լինել երկնքի սիրահարների համար. մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ ամենահետաքրքիրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ՝ Արեգակի … Read more

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից գրել է․ «Սիրելի հայրենակիցնե՛ր, Ծանոթ եւ անծանոթ մարդիկ, Արդեն չորրորդ տարին անընդմեջ ծննդյանս օրը դիմավորելով անազատության մեջ՝ ջերմանում ու ոգեշնչվում եմ փաստաբաններիս եւ մերձավորներիս միջոցով բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից եւ ուշադրությունից: Մի օր անձամբ կկարդամ ձեր տողերը եւ կփորձեմ բոլորիդ անհատապես արձագանքել: … Read more

Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան

ԱՄՆ–Իրան հակամարտության նոր սրացումից և ամերիկյան հարվածներից հետո Իրանը փաստացի սահմանափակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը և հարվածներ հասցրել տարածաշրջանի նավթատարներին։ Զուգահեռաբար ակտիվացել են Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները․ նրանք Կարմիր ծովում հարվածել են սաուդական նավթատարներին և հայտարարել Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։Այսպիսով վտանգի տակ են հայտնվել միաժամանակ համաշխարհային էներգետիկ առևտրի երկու առանցքային հանգույցները՝ Հորմուզի և … Read more

Սուրեն Պապիկյանի հրամանով պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։ Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է։

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են «Toyota Camry» և «Hyundai ix35» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսն էլ բախվել են երկաթե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ … Read more

Կիևը շարունակում է միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա

    Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին՝ աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ​​ժպիտը: Այս մասին, խոսելով Կիրովում և Զապորոժիեում տեղի ունեցած հարձակումների մասին, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր պատասխանատու կառավարություններին և միջազգային կազմակերպություններին չլռել … Read more