Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում

Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով, իսկ նրա թաղման վայրը ընտանիքը չի հրապարակելու։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Կաշպիրովսկու մերձավոր շրջապատից։ «Հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով», — գործակալությանը հայտնել է Կաշպիրովսկու այրու ազգականը։ Նա տեղեկացրել է, որ հոգեթերապևտի մարմինը չեն դիակիզելու։

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը` Անի Ավետիսյանին, դեռ 3 վիրահատություն է սպասվում, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց նրա քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթևեն, վիճակը լավ է։ Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, … Read more

Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան

Ինչպես ֆեյսբուքյան գրառումով դիպուկ նկատել էր գործընկեր Կարպիս Փաշոյանը, Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն։ Այդ մասին գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը; «Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ, որոնցում կանոնավոր պարբերականությամբ ելույթ են ունենում, «բանախոսում» են տարատեսակ «փորձագետներ», այսպես ասած քաղաքացիական կառույցների կամ հանրության ներկայացուցիչներ, որոնք առաջ … Read more

Արարատ Միրզոյանն Իրան է մեկնում

Արարատ Միրզոյանն Իրան է մեկնում. հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով նա կգտնվի ԻԻՀ–ում։ Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:  

Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հեռանկարում ուսումնասիրում է Զինված ուժերի կարիքների համար մերձլուսնային համակարգերի օգտագործման հարցը և դրանց հնարավոր արժեքը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք նայում ենք 5, 10, 15, 20 տարի առաջ, որպեսզի հասկանանք, թե ԱՄՆ զինծառայողներին ինչ կպահանջվի․ ի՞նչ մերձլուսնային համակարգեր, տիեզերական համակարգեր, ստորգետնյա համակարգեր և … Read more

ԻՀՊԿ-ում Թրամփին կոչ են արել դասեր քաղել Իրանի հետ պատերազմից և ընդունել Թեհրանի պայմանները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դասեր քաղի Իրանի հետ պատերազմից և ընդունի Թեհրանի պայմանները, հաղորդել է Mehr-ը։ Մոհեբիի խոսքով՝ Թրամփը պատերազմի ընթացքում իր առջև դրված նպատակներից ոչ մեկին չի հասել, Միացյալ Նահանգները բախվել է լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքների։ … Read more

Ամիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»

Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնել է APA-ն։   Բեռնում Ամիրբեկովն այս հարցը քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար … Read more

Մխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց

Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով «Լումեցանեի» հետ և հաղթել է՝ 2։0 հաշվով: ​Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 14-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը։ Երկրորդ գոլի հեղինակ է դարձել … Read more

Անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը. Մեսրոպ Առաքելյան

Անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանային անվտանգության ժամանակ մենք միշտ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին։ Ավելի քան տասը տարի է, գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենք, որը տարածվում է 82 բնակավայրի վրա։ Այդ … Read more