Անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը. Մեսրոպ Առաքելյան

Անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանային անվտանգության ժամանակ մենք միշտ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին։ Ավելի քան տասը տարի է, գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենք, որը տարածվում է 82 բնակավայրի վրա։ Այդ … Read more

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ուխտերթի է հրավիրում․ «Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ, հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը։ Այդ օրը Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ հոգևոր դասի առաջնորդությամբ, կմեկնարկի թեմատական ուխտերթ դեպի հայոց Թարգմանչաց սրբավայր։ Ուխտերթի մեկնարկը՝ ժամը 09:00-ին, Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին: Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ … Read more

«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․ «Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց են տալիս, որ նա նպատակ է դրել (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա առաջ նպատակ են դրել) կազմաքանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը՝ որպես հայ ազգի ինքնության պահպանման դարավոր հաստատություն։   Նրա ջերմ ու եռանդուն համագործակցությունը Հայաստանի հոգևոր ոլորտում բավականին ակտիվ գործող … Read more

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել գովազդային երկաթե սյանը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ … Read more

Պետրա Դյորի հետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու ծրագիրը

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի»:

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագիր

ՆԱՏՕ-ի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու փորձերը բախվել են դժվարությունների՝ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունների պատճառով, այն ժամանակ, երբ Ռուսաստանը աստիճանաբար թուլացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այս մասին գրում է Politico-ն։ Ֆրանսիան հրաժարվել է հավանություն տալ Բաքվի հետ նոր գործընկերության ծրագրին՝ որպես հիմնական պատճառ նշելով Ֆրանսիայի քաղաքացու կալանավորումը Ադրբեջանում։ Այս մասին … Read more

Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես

Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․   «Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ խոչընդոտների առջև։ Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ազատությունից զրկվելու հետևանքով շուրջ մեկ տարի Թեմում չեն կատարվել … Read more

Ավտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Արթուր Բ․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 35-ամյա Արման Ն․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի … Read more