Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան

21:16 – 19/մարտի/2026 Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ինձ համար ունի բացառապես քննարկման մեկ ասպեկտ՝ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ասպեկտում պետք է դիտարկել Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցը։ Թե Սահմանադրության նախագծում ի՞նչ կետեր կլինեն, դրանք անգամ … Read more

Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»

20:32 – 19/մարտի/2026 aravot.am -ի տեղեկություններով, մարտի 10-ին Ախուրյանի ոստիկանները Ազատան գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանություն են տեղափոխել երկու դպրոցահասակ տղաների, որոնք, պարզվել է, Կապան քաղաքից են, սովորում են 12-րդ դասարանում։ Նրանք հատուկ եկել են Շիրակի մարզ, Ազատան գյուղ՝ «Թելեգրամ» … Read more

Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո

20:49 – 19/մարտի/2026 Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել։ «Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,- հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։ … Read more

Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան

20:36 – 19/մարտի/2026 Ռուսաստանը հայերին հնարավորություն է տալիս պահպանելու հոգևոր, մշակութային և ազգային ինքնությունը Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով, և հայ ժողովուրդը շնորհակալ է դրա համար: Դրա մասին «Вести»-ի լրագրող Նատալյա Սոլովյովայի հետ հարցազրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Պատրիարքական Էկզարխ և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը: … Read more

Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ

19:06 – 19/մարտի/2026 Մենք պետք է հիշենք, որ, վերջիվերջո, կիսում ենք նույն աշխարհագրությունը։ Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, որը, ցավոք, փլուզվել է այս ագրեսիայի պատճառով։ Այս մասին ասել է Քաթարի վարչապետ շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին։ «Մենք նաև պատմություն ունենք իրանցի ժողովրդի հետ, և չենք ուզում, որ նման թշնամանք լինի … Read more

Քեյնը գերազանցել է Շևչենկոյին, Իբրահիմովիչին և Դի Ստեֆանոյին

16:16 – 19/մարտի/2026 Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը երկու գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում (4:1)։ Այսպիսով, անգլիացին Եվրոպայի գավաթի գլխավոր մրցաշարի 66 խաղերում խփեց իր 50-րդ գոլը։  Քեյնն իր ցուցանիշով գերազանցեց Անդրեյ Շևչենկոյին և Զլատան Իբրահիմովիչին, որոնց ակտիվում կա 48-ական գոլ։ Նա նաև … Read more

Բելգիայի վարչապետը բացատրել է Ռուսաստանի հետ երկխոսության իր կոչը

16:22 – 19/մարտի/2026 Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր կոչը վերաբերում է խաղաղության համաձայնագրից հետո ընկած ժամանակահատվածին: Վևերը Մոսկվայի հետ բանակցությունների անհրաժեշտության վերաբերյալ իր մեկնաբանությունները բացատրել է նրանով, որ «Եվրոպան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ»։  «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որի մասին … Read more

«Խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին». Ռուբեն Վարդանյանի կնոջ նամակը ԿԽՄԿ նախագահին

16:06 – 19/մարտի/2026 Ռուբեն Վարդանյանի կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի նամակը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին.     Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ավելի քան երկու տարի զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: Ընտանիքները խորապես մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն … Read more

Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Տիգրան Աբրահամյան

16:12 – 19/մարտի/2026 իգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը սահմանադրական մեծամասնություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորում է իր խոստումների իրականացման հանգամանքով:  Սա ոչ այնքան ներսի, որքան դրսի լսարանին ուղղված ուղերձ է, որի հասցեատերերն այն ուժերն են, որոնք աջակցում են Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ … Read more

Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ

14:36 – 19/մարտի/2026 Վանի առևտրի և արդյունաբերության պալատի (Van TSO) վարչության անդամ Ռեշիթ Յարենը խոսել է նահանգում զբոսաշրջային ակտիվության մասին։ Նա նշել է, որ ավանդաբար Ռամազանի և Նովրուզի տոների նախօրեին իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում։ Այս տարի, սակայն, պատերազմական իրավիճակի պատճառով իրանցի զբոսաշրջիկների շարժը գրեթե զրոյական է։ Յարենը … Read more