«Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM

19:50 – 9/մայիսի/2026 ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով: Իր հայտարարության մեջ CENTCOM-ը նաև հայտնել է, որ ապրիլի 13-ից սկսած՝ 58 նավ փոխել է երթուղին և ուղղվել այլընտրանքային ճանապարհներով, իսկ 4 նավ ենթարկվել է հարձակումների և շարքից դուրս եկել։ … Read more

Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա

18:15 – 9/մայիսի/2026 Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 16։00-ի սահմաններում Տիգրանյան և Ադոնց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 37-ամյա Լիլիթ Ա․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին և բախվել «Նիկո» խանութի … Read more

Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում

18:21 – 9/մայիսի/2026 ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարգի կհրավիրի» ուկրաինական կողմին հրադադարի պահպանման հարցում։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ «Հույս ունեմ, որ Թրամփը կարգի կհրավիրի ուկրաինական կողմին», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ … Read more

Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը

19:12 – 9/մայիսի/2026 Հունգարիայում ձևավորվել է նոր խորհրդարան, ինչից հետո վարչապետ Պետեր Մադյարը ելույթ է ունեցել խորհրդարանի շենքում և Կոշութի հրապարակում, հայտնում է 444-ը։ Իշխող «Տիսա» կուսակցությունը հայտարարել է Կոշութի հրապարակում մեկօրյա հանրային տոնախմբություն անցկացնելու մասին։ Հունգարիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել իշխող «Տիսա» կուսակցության անդամ Ագնեշ Ֆորստհոֆերը։ … Read more

Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար

19:18 – 9/մայիսի/2026 Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպան Պիերգաբրիելե Պապադիա դե Բոտինի դի Սանտ’Անյեզեին։ Նա մեղադրվում է ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու մեջ, հայտնում է La Repubblica։ Երբ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին 56-ամյա Պիերգաբրիելե Պապադիա դե Բոտինի դի Սանտ Անյեզեն ստանձնել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Իտալիայի դեսպանության ղեկավարի … Read more

Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց

18:55 – 9/մայիսի/2026 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության պահպանման ուղղությամբ՝ չնայած Միացյալ Նահանգների հետ ունեցած տարաձայնություններին, որոնք ի հայտ են եկել Իրանի դեմ պատերազմի պատճառով, հայտնում է Reuters-ը։ Պաշտպանական ծախսերի և միգրացիոն քաղաքականության հարցերում Եվրոպայի հասցեին ԱՄՆ-ի … Read more

«Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան

18:32 – 9/մայիսի/2026 Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն։ Գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։«Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։Այս օրն իր մեջ ունի թե’ բերկրանք, թե’, ցավոք, դառնություն։ Սակայն … Read more

Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան

14:53 – 9/մայիսի/2026 Թյուքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում։ Եթե մի բան փոխեցինք առաջիկա շաբաթներին, ապա մյուս տարի հնարավորություն կունենանք լիարժեք, ազատ ու մեծ հույսով նշել մեր գլխավոր եռատոնը՝ սկիզբը դնելով նոր հաղթանակների։ Էսօրվա տրամադրությունը չենք ունենա։ Եթե ամեն բան … Read more

Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են

14:43 – 9/մայիսի/2026 Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի տարածքում գտնվող տուֆ քարի հանքում հոսանքահարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ձին և գառը … Read more

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ

10:35 – 9/մայիսի/2026 Մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 08:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.87⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա … Read more