Գազամատակարարման վթարային դադարեցում Արմավիրի մարզում

15:35 – 16/հունիսի/2026 Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 16-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։ դիտվել է 211 անգամ

«Քանի օր է, որ տեսնում եմ սուպերմարկետներից էժան ծաղկեփնջեր տուն տանող մարդկանց. սպառողները երջանիկ են, Հայաստանի տնտեսությունը կազմալուծվում է». Հակոբ Բադալյան

15:41 – 16/հունիսի/2026 Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Քանի օր է, որ տեսնում եմ սուպերմարկետներից երջանիկ դեմքով էժան ծաղկեփնջեր տուն տանող մարդկանց: Գեղեցիկ ու տպավորիչ փնջերը իրացվում են «ջրի գնով»: Որովհետեւ, քաղաքական կոնյուկտուրայի բերումով արգելափակվել է դրանց արտահանումը ռուսական շուկա, եւ հիմա «ջրի գնով» իրացվում են Հայաստանում:  Մարդիկ, սպառողները՝ … Read more

«Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու

17:29 – 16/հունիսի/2026 Պուտինի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան մինչև ձմռան սկսվելը, հակառակ դեպքում Ռուսաստանին սպասվում է «դժվար ձմեռ»։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք նման խաղեր չենք խաղում, մեզ երրորդ երկիր է պետք՝ սա Ռուսաստանը կամ Ուկրաինան չէ», – ասել … Read more

ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս

17:01 – 16/հունիսի/2026 Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները՝ անդրադարձ կատարելով նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։  «Հայաստան. անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության … Read more

Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին. Թրամփ

17:04 – 16/հունիսի/2026 Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ դժգոհ է Լիբանանի հետ կապված իրավիճակում Իսրայելի գործողություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  «Ես դժգոհ եմ այն բանից, թե ինչպես Իսրայելը պահեց իրեն Լիբանանի իրավիճակում», … Read more

Արցախից բռնի տեղահանված հավաստագիր ունեցող 6444 ընտանիքից միայն 2970-ն է բնակարան ձեռք բերել

16:28 – 16/հունիսի/2026 Արցախից բռնի տեղահանված 6444 ընտանիք հավաստագիր է ստացել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13400 մարդ ծրագրի շրջանակում արդեն գնել է իր տունը կամ բնակարանը, գնված բնակարանների ընդհանուր արժեքը … Read more

Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն. Վահե Դավթյան

16:33 – 16/հունիսի/2026 Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են մոռանալ։Մինչդեռ Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն։ Դեռևս 1995թ-ին … Read more

Եռակողմ հանդիպում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում

16:37 – 16/հունիսի/2026 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել՝ նվիրված ուկրաինական կարգավորմանը։ Այս մասին հայտնել է Kyiv Independent թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Հանդիպումը կայացել է Զելենսկու մասնակցությամբ G7-ի ընդհանուր նիստից առաջ։ Հրատարակությունը հանդիպման արդյունքների … Read more

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ ցայտաղբյուրի մոտ. Սպիտակի քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով

16:22 – 16/հունիսի/2026 Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Սպիտակի ոլորանների սկզբնամասում դեռ սովետական տարիներից եղել է կառուցված ցայտաղբյուր, որից անդադար հոսել է սառնորակ զուլալ ջուրը, ու մարդիկ իրենց ծարավն են հագեցրել։ Նույնիսկ մոտակա գյուղերի բնակիչները գալիս են այդ աղբյուրի մոտ և տակառներով իրենց օգտագործման համար ջուր են տանում։ Ինչպես տեղից … Read more

Ռուսական անօդաչուները Կիևում խոցել են շենքը, որտեղ ապրում է 85-ամյա ռեժիսոր Ռոման Բալայանը. բարեբախտաբար, նա տանը չի եղել. Տիգրան Հակոբյան

16:00 – 16/հունիսի/2026 Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՝ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը, գրել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա նշել է, որ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն … Read more