Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

15 ապր 2026 22:01 Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էնգելս, Դեբեդ թաղամասերի, Հաղպատ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր

Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Դեմիրճյան փողոց 17, 19, 21 շենքեր, Արամի նրբանցք 26 շենք, Զաքյան փողոց 10 շենք, Գրիգոր Լուսավորիչ փողոց 17 շենք, Մաշտոցի պողոտա 2, 4 շենքեր, Հերացի փողոց 18–24 շենքեր, Մյասնիկյան պողոտա … Read more

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու առաջադրման փաստաթղթերը

Ապրիլի 15-ին, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ երեք լիազորները՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար  Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, այսօր ԿԸՀ-ին են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը։ Դրանց թվում են՝ համաժողովի որոշումը՝ կուսակցության ամբողջ ցուցակը հաստատելու վերաբերյալ, ընտրական ցուցակը՝ բաղկացած 283 անունից, որի բոլոր էջերը ստորագրված և կնքված են եղել … Read more

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 372,14 դրամ է, վաճառքը՝ 377 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 434,79 դրամ, վաճառքի դեպքում՝ 446,82 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.82 դրամ, վաճառքինը՝ 5,11 դրամ։

Ապրիլի 15-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար

ԽՈՅ Նույնիսկ ամենադժվար աշխատանքային հարցերից գլուխ կհանեք։ Կլինեն բազմաթիվ զանգեր և նամակագրություն։ Ստիպված կլինեք անընդհատ գորխից գորխ անցնել։ Սա կարող է գրգռվածություն առաջացնել, բայց չի խանգարի ավարտին հասցնել սկսածը։ Խոյերը, ովքեր սովոր են հիմնվել տրամաբանության և ողջախոհության վրա, այժմ վիճելի իրավիճակներում պետք է ավելի շատ վստահեն իրենց ինտուիցիային։ Երեկոյան հնարավոր են կոնֆլիկտներ սիրելիների հետ, այն … Read more

Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է․ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, մեզ հասած տեղեկություններով, բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով։ Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գեւորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին` Դավիթին, եւ հարգված անձ է լրագրողական դաշտում։ «Միասնության թեւեր»-ում հակված են, որ հենց Ալիսան էլ լինի … Read more

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում` Ապրիլի 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։  Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր … Read more

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իբրև թե հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը հոդվածով։

Հերթական մահվան դեպքը ՊՆ զորամասերից մեկում, 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Գ․ … Read more