ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու առաջադրման փաստաթղթերը

Ապրիլի 15-ին, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

ՔՊ երեք լիազորները՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար  Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, այսօր ԿԸՀ-ին են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը։

Դրանց թվում են՝ համաժողովի որոշումը՝ կուսակցության ամբողջ ցուցակը հաստատելու վերաբերյալ, ընտրական ցուցակը՝ բաղկացած 283 անունից, որի բոլոր էջերը ստորագրված և կնքված են եղել կուսակցության վարչության նախագահի կողմից, նաեւ անդորրագիրը՝ 7,5 մլն դրամ ընտրագրավ վճարելու վերաբերյալ:

Leave a comment