Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «BMW»-ն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Պարսից ծոցի հարավային մասում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կհանվեն շահագործումից

Իրանը կոչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները Պարսից ծոցի հարավային մասում։  Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար, գնդապետ Էբրահիմ Զոլֆագարին: Այս մասին հայտնում է LENTA.RU-ն՝ հղում անելով Fox News-ին։ «Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի Ռազմածովային ուժերը թույլ չեն տվել ոչ մի նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային … Read more

Պենտագոնը մի քանի պլան է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ, հանդիպումը վերաբերում էր Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր հետագա գործողություններին:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։ Նրա տեղեկություններով՝ խորհրդակցությունն անցկացվել է Վիրջինիա նահանգում գտնվող ամերիկյան առաջնորդի գոլֆ-ակումբում։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, … Read more

Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող

Վրաստանում ցանկացած քաղաքացի, ով դարձել է 18 տարեկան և ցանկանում է փոքր բիզնես սկսել կամ ընդլայնել, աջակցություն է ստանում «Ստեղծիր Վրաստանում» ծրագրով. Վարկերը 7-8% են։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Իսկ Հայաստանում քանի՞ տոկոսով են Ձեր վարկերը։ 14-15%՞ Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող»,-գրել է նա։

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365,82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370.52 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434,47 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է  4.83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.15 դրամ։

Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ մայիսի 18-ի համար

Խոյ. Այսօր միանգամից չի հաջողվի ճիշտ գնահատել տեղի ունենալիքը, քանի որ հակասական ու իրարամերժ երևույթները անսպասելիորեն շատ են: Պետք է խստապահանջ լինեք շփումներում և զգույշ` խոսակցություններում: Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ: Ունայնությունն ու շտապողականությունը խանգարում են ձեզ` ավարտին հասցնել սկսած գործերը, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների պատճառ դառնում: … Read more

Տեսանյութ.Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից սադրանք է կազմակերպվել․ Գոհար Մելոյան

Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից սադրանք է կազմակերպվել: Ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ «Ձերբակալվել է 10 անձ․ սա ՔՊ-ի հերթական սադրանքն է։ Մեր ժողովուրդը քարոզարշավին խաղաղ կանգնած էր, ՔՊ-ից եկել են, մխրճվել ամբոխի մեջ և սադրել»,-նշել է նա՝ ներկայացնելով մանրամասները։

Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք

«Երեկ երեկոյան հայտնաբերեցի, որ մեր նախընտրական ծրագրում կա մի լուրջ թերություն: Մարդը վարորդական իրավունք ստանալուց, ընդամենը փոքր մեքենա քշելու համար, «փսիխոյի» թուղթ է ստանում՝ հոգեկան առողջության համար թուղթ է հանում, ժողովուրդն ասում ա՝ «փսիխո»: Հիմա պետության ղեկի մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ, ևս պետք է «փսիխոյի թուղթ» հանի։ Մենք … Read more

Տեսանյութ.Նարեկ Կարապետյանը Զարթոնք գյուղում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ծրագրերը

1 Ռեֆորմիստների կուսակցություն 2 «Բոլորին դեմ եմ» կուսակցություն 3 «Ուժեղ Հայաստան» դաշինք 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 5 «Նոր ուժ» կուսակցություն 6 «Միասնության թևեր» կուսակցություն 7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն 11 «Հանրապետություն» կուսակցություն 12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 13 «Ալյանս» կուսակցություն … Read more