Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «BMW»-ն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։