13 հազարով այս տարի քիչ են եղել, ինչո՞ւ է ԱԺ-ն նման հակասահմանադրական նախագիծ ընդունում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Ալխաս Ղազարյանն ու Արուսյակ Մանավազյանն օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից կզրկեն, եթե նրանք վերջին 6 ամսում Հայաստանում չեն եղել: Հիմնավորումն այն է, որ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները գալիս եւ քվեարկում են ընդդիմադիրների օգտին: Մենք փորձեցինք պարզել, թե հունիսի 7-ի շեմին քանի մարդ է ժամանել … Read more

Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-14:00 «Կենտրոն» թաղապետարան միակողմանի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-16:00 Արաբկիր 25-րդ փողոց 11-29, 35-րդ փողոց 1-13, Դավթյան փողոց 3-13 առանձնատներ, 11:00-17:00 Բաղրամյան 3-րդ նրբանցք, Բաղրամյան պողոտա 75, 77, … Read more

Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Նա այսօր հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ «Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատելու։ Նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ, նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Ապագայի հետ … Read more

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այցի շրջանակում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ 

Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի … Read more

Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ իշխող ՔՊ վարչությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում տեսնում է ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ Ռուբեն Ռուբինյանին, առաջ եկավ կարևոր հարց՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր երկրի Սահմանադրությամբ երկրորդ պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին։ Իհարկե, Ալեն Սիմոնյանի թիմակիցները շտապեցին մեդիահարթակներով շրջանառել իրենց համար ցանկալի վարկածներ, թե ԱԺ նախագահը նշանակվելու … Read more

Հուլիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-12:00 Բաշինջաղյան 1-ին նրբանցք 8 շենք, Կարապետյան, Ոսկանյան փողոցներ մասնակի, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-12:00 Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա մասնակի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-15:00 Նոր Արեշ … Read more

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես … Read more

Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։ Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։ Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365,73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370,47 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413,82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425,61 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,23դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ։