Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Պռոշյան փողոցի և հարակից հասցեների գազասպառողների գազամատակարարումը։

Հունիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-14:00 Տերյան փողոց 44 շենք միակողմանի («Կենտրոն» վարչական շրջանի շենք), 11:30-15:30 Չարենցի փողոց 10-24 շենքեր, 12:00-15:00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցներ մասնակի, 13:00-16:00 Կիլիկիա թաղամաս մասնակի, Երևանի Նոր … Read more

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Եկեղեցու նկատմամբ անշուշտ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին, և որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին՝ հեռացնել Հայոց Հայրապետին իր պաշտոնից: Եթե այդ նպատակի իրագործման … Read more

Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

Դատարանը վերադարձրել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։ Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական … Read more

Հունիսի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 2-ին ժամը 09:30-19:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1 թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գազի հարցը մնացել է օդում․ ԵԱՏՄ թեման հետաձգվեց, բայց թանկացումների վտանգը՝ ոչ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության շուրջ վերջին շաբաթներին ակտիվացած քննարկումները, կարծես, ժամանակավորապես տեղափոխվել են երկրորդ պլան մինչև դեկտեմբեր։ Աստանայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ պաշտոնական Երևանը գոնե այս փուլում չի պատրաստվում կտրուկ քայլերի դիմել և փորձում է պահպանել աշխատանքային հարաբերությունները միության … Read more

Հոր և որդիների սպшնության մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցած աղմկահարույց եռակի սպանության տեսագրությունը, որը նոր հարցադրումներ է առաջացնում դեպքի պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածների շուրջ։ Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 26-ին Նորապատ գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել էին երեք անձինք՝ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանը և … Read more

Սա պատահական ընտրություններ չեն. սա ազատության ու ստրկության մասին է

Մեր նորագույն պատմության մեջ դեպք չի եղել, որ ընդդիմությունն իշխանափոխություն անի ընտրություններով. սա թող նախադեպ լինի: «Սա պատահական ընտրություններ չեն, սա ազատության ու ստրկության մասին ընտրություն է»,- նշել է նա: Այս մասին Տավուշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: