Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում

Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն առցանց միացավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին: Նա կրկին կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ «4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված: Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո, յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար, … Read more

Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի

Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի։ Թրամփն ինքը կմասնակցի ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպմանը Անկարայում»,-նշել է նա։

Ռուսաստանի խոշոր քաղաքներում սահմանափակվել է բենզինի վաճառքը

Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում և տարածաշրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Սանկտ Պետերբուրգում, վարորդները սկսել են լուրջ խնդիրների բախվել, քանի որ բենզալցակայանները սահմանափակել են վառելիքի վաճառքը՝ մեկ մեքենայի համար հստակ սահմանափակումներ սահմանելով։ Մասնավորապես, Մոսկվայի մարզում գործող «ORTK» ցանցում մեկ հաճախորդին տրամադրվում է առավելագույնը 60 լիտր բենզին և 100 լիտր դիզելային վառելիք, իսկ «Գազպրոմ» … Read more

ԱՄՆ-ը Հայաստանի հետ չի վարվում որպես իրավահավասար գործընկերոջ

ԱՄՆ-ը Հայաստանի հետ չի վարվում որպես իրավահավասար գործընկերոջ: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մայիսի վերջին Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Զախարովան նշել է, որ ստորագրված փաստաթղթերից և ոչ մեկը միջազգային պայմանագիր չէ, և … Read more

Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը հերքում է պահանջում Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունների համար։ ԲՀԿ առաջնորդը … Read more

Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները, մեղադրել է Քուվեյթին և Բահրեյնին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Հորմուզի նեղուցում իրանական նավթատարին և Քեշմ կղզու կապի աշտարակին։ Իրանը հայտարարել է, որ հարվածները խախտում են ապրիլի 19-ի հրադադարի համաձայնագիրը և միջազգային իրավունքը։ Թեհրանը մեղադրել է Քուվեյթին և Բահրեյնին՝ իրենց տարածքներն ու ենթակառուցվածքները Իրանի դեմ գործողությունների համար տրամադրելու մեջ՝ նշելով, որ կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ իր … Read more

ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը՝ Երևանի առջև պահանջ դնելով լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնահոգևոր կապերը։ Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եվրահակաքրիստոսները թիրախավորել են Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցին։ ԱՀԾ ստացվող տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից … Read more

Տեսանյութ.Հունիսի 3-ին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել Կարապետյանի կոչը հանրահավաքից առաջ

Նույնիսկ եթե չեք ցանկանում մեզ ընտրել, հունիսի 3-ին մասնակցեք մեր հանրահավաքին։ Այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ հունիսի 3-ին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը։ Նա նշել է, որ այդ մեծ հարթակը մեկ անգամ ևս օգտագործելու են՝ հանրությանն իրազեկելու գործող իշխանության և Ալիևի պլանների՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց։  Այս մասին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։

Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ մահացած զինվորը, թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի և զինծառայության զորակոչել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում մի քանի վարկածներով քննություն է ընթանում այս առիթով։ Մասնավորապես, փորձում են պարզել՝ նրա առողջական խնդիրը կարող էր լինել ինքնասպանության պատճառ, թե՞ այլ հարց կա։ Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական … Read more